Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

 Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble
Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble
geo Arno Babajanyan Concert Hall
date 27.01.2024 19:00
price Գինը սկսած - 6 500,00 ֏

ARM// Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble

 ✨ Հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին Երևանի սրտում գտնվող Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Համերգի ծրագրում կհնչի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի նրբաճաշակ  կատարմամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։ 

 Ցիմերը Ջեյմս Բոնդի մասին կինոնկարների, «Interstellar» , «Inception», «Dune»,  «Gladiator»,  «Pirates of the Caribbean» և հարյուրավոր այլ կինոհիթերի երաժշտական թեմաների հեղինակ է։ 

 Հանս Ցիմերը 21-րդ դարի ամենահայտնի, ազդեցիկ և կոմերցիոն առումով հաջողակ կինոկոմպոզիտորներից է։ Մարդ, ով հսկայական ազդեցություն է ունեցել հոլիվուդյան կինոյի և ընդհանրապես փոփ մշակույթի նորագույն պատմության վրա։ Նա ծնվել է Գերմանիայում հրեական ընտանիքում, սակայն մանուկ հասակից տեղափոխվել է Լոնդոն։ Փոքր հասակում կորցնելով հորը և սգալով այս կորուստը՝ Հանսը սփոփանք գտավ երաժշտության մեջ։

 Հոլիվուդում Հանս Ցիմերին անվանում են «գերմանական մեքենա»: Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա երբեք չի դադարել աշխատել և չի իջեցրել որակի նշաձողը։ Խելահեղ, լարված սիմֆոնիկ պարտիաների և էլեկտրոնիկայի վարպետ Ցիմերը հատկապես հայտնի դարձավ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ համագործակցության շնորհիվ։ Հանսը երաժշտություն է գրել ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերի համար։

 Համերգային ծրագրում ընդգրկված են հատընտիր ստեղծագործություններ «Gladiator», «Inception», «Interstellar», «Pirates of the Caribbean» և շատ այլ ֆիլմերից։

 Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել հունվարի ամենագեղեցիկ, կախարդական, խաղաղեցնող համերգի տոմսերը։

 ԾՐԱԳԻՐ

 ●       He’s a pirate

●       Now we are free

●       This land

●       Mermaids

●       Interstellar

●       Madagascar

●       Time

●       Circle of life

●       I see dead people in boats

●       The battle

●       Jack sparrow

●       Chevaliers

●       Can you feel the love tonight

●       Davy Jones 

●       The medallion calls 

  *Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ 

 Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

 Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

 Հասցե՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ, Խ․ Աբովյան փ․ 2, ք․ Երևան, Հայաստան

 Ուշադրություն. ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։

 ԿԱՏԱՐՈՂՆԵՐ

 🎻 Mystery Ensemble

 

Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ, ինչը թույլ կտա նվագախմբին հանդիսատեսին տեղափոխել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ: