
AM // Միյաձակիի երազները։ Mystery Ensemble
✨ Հունվարի 19-ին՝ ժամը 20.30-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք կլսեք «Howl’s Moving Castle», «Nausicaa of the Valley of Wind», «Spirited Away», «My Neighbor Totoro» աշխարհահռչակ մուլտֆիլմերի ֆանտաստիկ սաունդթրեքները, որոնց հեղինակն է մեծագույն ժամանակակից ճապոնացի կոմպոզիտոր Ձյո Հիսաիսին: Ընկղմվեք ֆանտաստիկ երաժշտության աշխարհ՝ Mystery Ensemble-ի հուզական, գունեղ կատարման ուղեկցությամբ: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։
Իր երկարամյա կարիերայի ընթացքում Հիսաիսին շատ է աշխատել ֆիլմերի, անիմեների, համակարգչային խաղերի, հեռուստատեսության և գովազդների երաժշտության վրա: Նա նաև հեղինակել է Նագանոյում 1998 թվականի Պարաօլիմպիական Խաղերի երաժշտական ձևավորումը։ Հիսաիսիի ամենահայտնի գործերը Տակեշի Կիտանոյի կուլտային ֆիլմերի և, իհարկե, Հայաո Միյաձակիի մուլտֆիլմերի համար գրված ստեղծագործություններն են։
Հիսաիսին և Միյաձակին նույն մեծության տաղանդի ստեղծագործողների միություն են կազմում։ Այդպես էլ հաստատ չես հասկանա՝ Միյաձակիի ֆիլմերը հանճարեղ դարձան Հիսաիսիի երաժշտության շնորհիվ, թե վերջինիս երաժշտությունը՝ Միյաձակիի ֆիլմերի շնորհիվ։
Արտակարգ գեղեցիկ համերգ կամերային դահլիճի մթնոլորտային ինտերիերում ձմեռային հանգստավետ երեկոյին:
Ձյո Հիսաիսին ճապոնացի ամենահայտնի կոմպոզիտորներից է։ 1982 թվականին նա թողարկեց իր առաջին «Information» ալբոմը։ 1983 թվականին Իսաո Տաքահատան Հայաո Միյաձակիին խորհուրդ տվեց երիտասարդ կոմպոզիտոր Հիսաիսիին՝ «Nausicaa of the Valley of Wind» մանգային ուղեկցող ալբոմ գրելու համար։ Միյաձակիին այնքան դուր եկավ երիտասարդ երաժշտի աշխատանքը, որ առաջարկեց նրան երաժշտություն գրել նաև «Nausicaa of the Valley of Wind» ֆիլմի համար։ Այս աշխատանքը Հիսաիսիին հանրաճանաչ դարձրեց։ Ի նշան երախտագիտության՝ նա աշխատել է Միյաձակիի բոլոր հետագա ֆիլմերի վրա։
Հիսաիսին ռեկորդային թվով (չորս անգամ) ստացել է Ճապոնական կինոակադեմիայի մրցանակը «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։ Դրանցից երեքը Տակեշի Կիտանոյի «Sonatine» (1993), «The Boys Are Back» (1996), «Fireworks» (1997) ֆիլմերի երաժշտության համար են։ Նա նաև գրել է Կիտանոյի «Scenes by the Sea» (1992), «Kikujiro» (1999), «Brother of the Yakuza» (2001) «Dolls» (2002) և «Yamato» (2005) ֆիլմերի սաունդթրեքները։
Բաց մի՛ թողեք ողջ ընտանիքի համար հունվարյան ամենագեղեցիկ, խաղաղ, հմայիչ համերգի տոմսեր ձեռք բերելու հնարավորությունը:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.uk:
Համերգի սկիզբը՝ 20:30-ին։
Հասցե՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
Ուշադրություն. ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։
🎻 Mystery Ensemble
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:
Համերգի ծրագիր.
Ձյո Հիսաիսի - Summer («Kikujiro» մուլտֆիլմից)
Ձյո Հիսաիսի - Kiki's Delivery Service («Kiki's Delivery Service» մուլտֆիլմից)
Ձյո Հիսաիսի - Path of The Wind Totoro («My Neighbor Totoro» մուլտֆիլմից)
Ձյո Հիսաիսի - One Summer Day («Spirited Away» մուլտֆիլմից)
Իկուե Ասազակի - Obokuri-Eeumi («Samurai Champloo» մուլտֆիլմից)
Ձյո Հիսաիսի - Howl («Howl’s Moving Castle» մուլտֆիլմից)
Ջոն Քեյջ - In a Landscape
Ձյո Հիսաիսի - Legend of Ashitaka («Princess Mononoke» մուլտֆիլմից)
Ձյո Հիսաիսի - Carrying You («Laputa: Castle in the Sky» մուլտֆիլմից)
Ձյո Հիսաիսի - Nausikaa («Nausicaä of the Valley of the Wind» մուլտֆիլմից)
Ձյո Հիսաիսի - The Sixth Station Spirited Away («Spirited Away» մուլտֆիլմից)
Ձյո Հիսաիսի - Totoro («My Neighbor Totoro» մուլտֆիլմից)
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել