
Տարվա եղանակներ | The Four Seasons | 24.01.2024 19:30
Հունվարի 24-ին՝ ժ․19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և ջութակահար Անդրես Գաբետտայի մասնակցությամբ։
ՀԱՄԵՐԳԻ ԾՐԱԳՐՈՒՄ՝
🔹Անտոնիո Վիվալդի․ «Տարվա եղանակներ» ջութակի և լարային նվագախմբի համար
Ընդմիջում
🔹Աստոր Պիացոլլա/Ռոբերտո Մոլինելլի․ «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» ջութակի, բանդոնեոնի և լարային նվագախմբի համար
Մենակատար՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի (ակորդեոն/բանդոնեոն)
Մենակատար, դիրիժոր՝ Անդրես Գաբետտա (ջութակ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)