Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ԱՄԱՆՈՐՅԱ ԾՐԱԳԻՐ
ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ԱՄԱՆՈՐՅԱ ԾՐԱԳԻՐ
geo Arno Babajanyan Concert Hall
date 29.12.2023 19:00
price Գինը սկսած - 2 000,00 ֏

Դեկտեմբեր 29 (ուրբաթ), 19։00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
(Աբովյան 2)
 
ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ - ԱՄԱՆՈՐՅԱ ԾՐԱԳԻՐ
 
Փոքրիկների կողմից արդեն սիրված այս նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի  նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ինչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը․․․
 
Դեկտեմբերի 29-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, ամանորյա տոնական տրամադրությամբ, փայլուն ջազ երաժիշտերի կատարմներով։
 
• Աննա Կոստանյան՝ վոկալ 
• Արթուր Ալեք՝ վոկալ 
• Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն 
• Տիգրան Հարությունյան՝ շեփոր 
• Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, գործիքավորում
• Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր 
• Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս 
• Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ
 
Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։
 
Սկիզբը՝  19։00

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա