
Sergey Khachatryan | 19.12.23 19:30
Դեկտեմբերի 19-ին՝ ժ․19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հոգալու Արցախի երեխաների առաջնային կարիքները։
(ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի գովազդում որևէ կազմակերպություն, ապրանք կամ ծառայություն:)
Ծրագրում՝
🔹Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով. «Սուրբծննդյան նախօրե» սյուիտ
🔹Ալեքսանդր Գլազունով. Ջութակի կոնցերտ լյա մինոր, երկ 82
Մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան (ջութակ)
Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան