
Հարի Փոթեր ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ: Համերգ Երևանում
✨ Դեկտեմբերի 1-ին ժամը 18.30-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, անկաշկանդ կամերային մթնոլորտում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Բուն գտավ ձեզ: Ընկղմվեք Ջ․ Ք․ Ռուուլինգի համանուն վեպի հիման վրա ստեղծված աշխարհահռչակ երևակայական ֆիլմի կախարդական երաժշտության աշխարհ Երևանի սրտում։ Դեկտեմբերյան ամենադյութիչ իրադարձությունը ողջ ընտանիքի համար, որը չի կարելի բաց թողնել:
Հրավիրում ենք ձեզ Հոգվարթս՝ Ջոան Ռոուլինգի սիրելի հերոսների հետ հետաքրքիր երաժշտական ճամփորդության: Ամբողջ ընտանիքի համար անհավանական հաճույքը միանշանակ երաշխավորված է: Երեկոյի ծրագրում ընդգրկված է երաժշտություն Հարի Փոթերի մասին անմոռանալի ֆանտաստիկ ֆիլմերից՝ արտասովոր Mystery Ensemble-ի կատարմամբ։
Ֆիլմի սաունդթրեքը մեծ վարպետությամբ ստեղծել է աշխարհահռչակ Ջոն Ուիլյամսը։ Կոմպոզիտորը երաժշտությունը գրել է Լոս Անջելեսում և Թանգլվուդում գտնվող իր տներում և 2001 թվականի սեպտեմբերին ձայնագրել Լոնդոնի Abbey Road և Air Lyndhurst ստուդիաներում: Ֆիլմն ունի բազմաթիվ բնորոշ լեյտմոտիվներ, որոնց մեծ մասը կրկնվել է «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ֆիլմի երկրորդ մասում։ Հիմնական կոմպոզիցիան՝ «Հեդվիգի թեման», փոփոխված տեսքով առկա է բոլոր ֆիլմերում։ Սաունդթրեքը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին կոմպակտ սկավառակով։
Սաունդթրեքը «ոսկե» կարգավիճակ է ստացել 2001 թվականի դեկտեմբերի 14-ին Կանադայում (50,000 օրինակ), իսկ Ճապոնիայում՝ 2002 թվականի հունվարին (100,000 օրինակ)։ 2002 թվականին Ջոն Ուիլյամսն առաջադրվեց «Օսկարի» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում, բայց պարտվեց Հովարդ Շորին, ով գրել էր «Մատանիների տիրակալը. մատանու եղբայրություն» մեկ այլ ֆանտաստիկ ֆիլմի երաժշտությունը, որը նույնպես կարելի է ունկնդրել մեր համերգներին։
Ալբոմը հաջողություն ունեցավ, զբաղեցնելով 48-րդ տեղը Billboard 200-ում և երկրորդ հորիզոնականը Top Soundtracks չարթում։ Ալբոմը Մեծ Բրիտանիայի պաշտոնական հիթ-շքերթում զբաղեցրել է 19-րդ տեղը։
Ընկղմվեք լեգենդար ֆանտաստիկ ֆիլմի աշխարհ և զգացեք Հոգվարթսի կախարդանքը:
Բաց մի թողեք Ամանորին ընդառաջ լավագույն ընտանեկան համերգներից մեկի տոմսեր ձեռք բերելու ձեր հնարավորությունը:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.uk:
Համերգի սկիզբը՝ 18:30-ին։
Հասցե՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
🎻 Mystery Ensemble
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտության սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:
Համերգի ծրագիր.
• Hogwarts Hymn Patrick Doyle (Goblet of Fire)
• Dumbledore's Army Nicholas Hooper (Order of the Phoenix)
• Lily's Theme Alexandre Desplat (Deathly Hallows Part 2)
• Hogwarts Forever
• Gilderoy Lockheart
• Farewell Aragog
• Fireworks Nicholas Hooper (Order of the Phoenix)
• Another Story Nicholas Cooper & John Williams (Order of the Phoenix)
• Professor Umbridge Nicholas Cooper & John Williams (Order of the Phoenix)
• End Titles Nicholas Cooper & John Williams (Order of the Phoenix)
• Harry In Winter Patrick Doyle (Goblet of Fire)
• In Noctem Nicholas Hooper (Half-Blood Prince)
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել