
Հոկտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում տեղի կունենա բարեգործական համերգ՝ ի աջակցություն արցախցի ընտանիքների։
Օրուելի անասնաֆերմա. Երաժշտական և գրական ներկայացում. Մասնակցում՝ Ձայն՝ Յարոսլավ Ռախմանին Թավջութակ՝ Աննա Սեմինենկո Տևողությունը՝ 1,5 ժամ առանց ընդմիջման։ Հայտարարություն. Պատմություն Վիվալդիի, Բախի և Շոստակովիչի երաժշտությամբ իդեալական հասարակություն կառուցելու մասին։ Միստր Ջոնսի ֆերմայում ապստամբություն է։ Կենդանիները՝ խոզերի գլխավորությամբ, գահընկեց արեցին ու վտարեցին մարդկանց ֆերմայից։ Հիմա վերջապես նրանք կարող են կառուցել մի հասարակություն, որտեղ կեղեքման ու անարդարության տեղ չկա։ Բոլոր կենդանիները հավասար են, և բոլոր կենդանիները եղբայրներ են: Թող ոչ մի կենդանի չսպանի մեկ այլ կենդանու: Եվ սկզբում ամեն ինչ այդպես էր... Սուր երգիծական առակ իդեալական հասարակության երազանքը վախի ու բռնության մեջ ներքաշված բռնապետության վերածվելու մասին։ Գլխավորն այն է, որ Ջոնսը չվերադառնա։ Սա է գլխավորը։ Ի վերջո, Ջոնսի օրոք ավելի վատ էր։ Չե՞ք զոհաբերի ձեր հարմարավետությունը հանուն կայունության։
Հոկտեմբերի 21 20:00
Սարյան 19/21
Տոմսերը՝ 4000 դրամ