
Լորենցո Բանյատի. Արտացոլանք ջրում։ Համերգ Երևանում
✨Նոյեմբերի 18-ին, ժամը 20.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, մտերմիկ և հանգստացնող մթնոլորտում տեղի կունենա նրբաշուք համերգ: Պատրաստվեք ընկղմվել ջրի երաշժտական հմայիչ աշխարհ շնորհալի դաշնակահար Լորենցո Բանյատիի հետ: Իր նուրբ հպումով նա շունչ կհաղորդի ստեղծագործություններին, որոնք ոգեշնչված են ջրային տարերքի գերող խորությամբ, առեղծվածով և հոսունությամբ: Ծրագրում ներառված են Ֆ.Լիստի, Մ.Ռավելի, Կ.Դեբյուսիի և այլոց ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրը ջրի մոգության արտացոլումն է:
Լորենցո Բանյատին՝ համաշխարհային դաշնամուրային բեմահարթակի վառ ծագող աստղը, ծնվել է Միլանում 1998 թվականին տաղանդավոր երաժիշտների ընտանիքում։ 4 տարեկանում նա բացահայտեց իր կիրքը դաշնամուրի նկատմամբ, իսկ 7 տարեկանում արդեն ունեցավ իր առաջին ելույթը՝ ընդունվելով Վենետիկի Բենեդետտո Մարչելոյի անվան հեղինակավոր կոնսերվատորիա։ 17 տարեկանում գերազանցությամբ ավարտելով կոնսերվատորիան՝ Բանյատին շարունակեց ուսուը Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում։ Ներկայումս նա իր հմտություններն է կատարելագործում մաեստրո Է.Կ. Վիրսալաձեի ղեկավարությամբ։ Նրա կատարումները վիրտուոզ տեխնիկայի և խոր հուզականության սիմբիոզ են։
Մի շարք միջազգային մրցույթների, այդ թվում նաև՝ Անտոն Ռուբինշտեյնի անվան մրցույթի առաջին մրցանակների դափնեկիր Լորենցո Բանյատին մենահամերգներով հանդես է գալիս աշխարհի հանրահայտ բեմերում, ներառյալ Քարնեգի հոլը (Նյու Յորք) և Թատրոն Լա Ֆենիսը (Վենետիկ): Ճանաչված դաշնակահարը մի քանի հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ է։
Համերգային ծրագիր.
Ֆ.Լիստ․ «Օբերմանի հովիտը» և «Վիլլա դ'Էստեի շատրվանները»
Մ․ Ռավել․ Ջրաներկային ստեղծագործությունների եռյակ.
- «Ջրի խաղ»
- «Նավակ օվկիանոսում»
- «Ունդինա»
Կ. Դեբյուսի․ «Արտացոլում ջրում»
Է.Վիլլա-Լոբոս․ «Տպավորություններ սերենադներից»
Ա. Գինաստերա․ «Արգենտինյան պարեր»
Հրավիրում ենք ձեզ երաժշտական տպավորություններով և Լորենցո Բանյատիի վարպետության մեջ արտացոլված ջրի հնչյունների կախարդանքով լի երեկոյի։
Շտապե՛ք ձեռք բերել նոյեմբեր ամսվա ամենագեղեցիկ, մոգական, խաղաղեցնող համերգի տոմսեր։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.uk:
Համերգի սկիզբը՝ 20:00-ին։
Հասցե՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։