
‼Պրեմիերա ‼
Հոկտեմբերի 7-ին և 8-ին ժամը`19:00-ին
Ֆլորիան Զելլեր
«Որդին» դրամա 2 գործողությամբ
Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Սաթէ Խաչատրյանի
Բեմանկարիչ՝ Բենժաման Լըբըրտոն
Երաժշտությունը՝ Ֆեդերիկո Ալբանեսի
Զգեստները՝ Էդգար Մանուկյանի
Լուսային ձևավորումը՝ Աշոտ Գևորգյանի
Ձայնային օպերատոր՝ Էրիկ Մարտիրոսյան
Դերերում`
Պիեռ- Էդգար Քոչարյան
Ան- Քրիստինե Ալիխանյան
Նիկոլա – Աղասի Սարգսյան
Սոֆյա – Մարիամ Ղևոնդյան
Բժիշկ – Էլֆիկ Զոհրաբյան
Բուժեղբայր – Հակոբ Դեմիրճյան
17 տարեկանում Նիկոլան այլևս այն լուսավոր ու ժպտերես երեխան չէ, որին ճանաչում էին ծնողները։ Վերջիններիս ամուսնալուծությունից հետո դեռահասի մոտ սուր դեպրեսիվ նշաններ են նկատվում, որոնք գնալով ավելի ու ավելի են խորանում։ Ի՞նչ է կատարվում նրա հետ, իր կյանքում, հոգում, մտքում․․․
Մեղքի զգացումից մինչև անկարողության ցավ, անորոշությունից մինչև անցյալի հետ առերեսում, ամեն օր ծնվող ու շատացող հարցեր, որոնց պատասխանները չեն կարողանում գտնել ծնողները․ որտե՞ղ արդյոք սայթաքեցին․․․
Հայրն անցնելով տարբեր ապրումների միջով՝ բարկություն, անհամաձայնություն, անկարողություն ու ցավ, փորձում է անել անհնարինն իր որդուն վերագտնելու, նրան երջանկացնելու ու փրկելու համար․․․