
Հոկտեմբերի 11-ի համերգից սկսած՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով:
Առաջիկա ամիսներին համերգների տոմսերը վաճառվելու են նվազագույն արժեքով՝ բոլորին քաջալերելով հաճախել համերգներին և նվագախմբի հետ միասին տեղում կատարել հանգանակություններ կանխիկ և անկանխիկ եղանակներով։
Այսօր կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը։
Միասի՛ն օգնենք արցախցի երեխաներին։
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 16-ին՝ 19։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։
🔹Ծրագրում՝
Արամ Խաչատրյան․ «Դիմակահանդես» սյուիտ
I. Վալս
II. Նոկտյուրն
III. Մազուրկա
IV. Ռոմանս
V. Գալոպ
Արամ Խաչատրյան․Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար
Ընդմիջում
Արամ Խաչատրյան․ Հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից
1. Նախերգանք և նիմֆերի պարը
2. Տեսարան և կրոտալներով պար
3. Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը
4. Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն
5. Հադեսի կույսերի պարը և Սպարտակի հաղթանակի տեսարանը
Արամ Խաչատրյան․ Հատվածներ «Գայանե» բալետի սյուիտներից
1. Օրորոցային
2. Վարդագույն աղջիկների պարը
3. Այշեյի պարը
4. Լեզգինկա
5. Սուսերով պար
🎻Մենակատար՝ Նարեկ Հախնազարյան (թավջութակ)
🔹Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ