Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
«Ազնավուր․հավերժ մեղեդիներ». ՀՊԿԵ
Հուլիսի 8-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Ազնավուր․ հավերժ մեղեդիներ» համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ։ Այն նախատեսված է Շառլ Ազնավուրի երգարվեստի սիրահարների և որակյալ վոկալ երաժշտություն գնահատողների համար։
Համերգը նվիրված է Շառլ Ազնավուրի երաժշտական ժառանգությանը, իսկ երգչախումբը կներկայացնի նրա հանրաճանաչ ստեղծագործությունների բազմաձայն մշակումներ։ Ծրագրում դասական և ժամանակակից մոտեցումները միավորվում են մեկ երեկոյի ընթացքում։
Մենակատարներն են Մավր Մկրտչյանը, Ռազմիկ Բաղդասարյանը, Արամ Ավետիսյանը, Քերոբ Հովելյանը, Մարինե Սաղաթելյանը և Աբել Աբելյանը։ Դաշնամուրը և մշակումները՝ Կարեն Անանյանի, իսկ ծրագրում ներառված են «Կոմեդիանտներ», «Դեռ երեկ», «Վենետիկ առանց քեզ», «Մեռնել սիրելով», «Բոհեմ», «Ֆորմիդաբլե», «Մամա», «Ավե Մարիա» և «Քեզ համար Հայաստան» ստեղծագործությունները։