
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի բացման համերգին, որի ընթացում կհնչեն Քշիշտոֆ Պենդերեցկու, Ավետ Տերտերյանի և նվագախմբի ռեզիդենտ կոմոպոզիտոր Էրիկ Ուիթաքրի ստեղծագործությունները։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագրում․
· Քշիշտոֆ Պենդերեցկի. Սերենադ լարային նվագախմբի համար (10ր)
· Էրիկ Ուիթաքր․ Պրելյուդ դո մաժոր նվագախմբի համար (8ր)
Հայաստանյան պրեմիերա
· Քշիշտոֆ Պենդերեցկի. «Ադաջո» Երրորդ սիմֆոնիայից (12ր)
· Ավետ Տերտերյան․ Սիմֆոնիա թիվ 3 (28ր)
—
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Մարտի 5 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-10,000 դրամ։
Համերգն իրականացվում է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում։