Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Դենիս Մացուև և ընկերներ՝ «Դասականն ու ջազը»
Դենիս Մացուև և ընկերներ՝ «Դասականն ու ջազը»
geo Aram Khachaturian Concert Hall
date 08.11.2024 19:00
price Գինը սկսած - 600 000,00 ֏

Դենիս Մացուև և ընկերներ՝ «Դասականն ու ջազը» հատուկ ծրագրով առաջին անգամ Հայաստանում: 

 Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դաշնակահարը հանդես կգա ընկերների հետ՝ դասական և ջազային կատարումներով։ 

 Դենիս Մացուևը և ընկերները ելույթ կունենան՝ «Ջազը և դասականը» սիրված հեղինակային ծրագրով Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս նախագիծն իր փառքի վերելքին է հասել այնպիսի բեմերում, ինչպիսիք են Փարիզի Շանզ Էլիզեն և Մոսկվայի Մեծ թատրոնը, Վիեննայի Մուզիքֆերայնը՝ արժանանալով բուռն արձագանքի և անջնջելի հետք թողնելով հանդիսատեսի սրտում։

 Դենիս Մացուևը՝ համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար և ջազի հանճարը, Պ.Ի. Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի հաղթողը և Գրամաֆոն մրցանակի դափնեկիրը, ում անգերազանցելի վիրտուոզությունն ու հուզիչ կատարումները գերել են հանդիսատեսին Նյու Յորքի Քարնեգի Հոլլում, Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլլում, Վիեննայի Շտացալ համերգասրահում, Բեռլինի Ֆիլհարմոնիայում և աշխարհի այլ անվանի համերգասրահներում։

 «Ջազը և դասականը» ծրագրի շրջանակներում մասնակցում են նաև՝

 Անդրեյ Իվանով /կոնտրաբաս/

Ալեքսանդր Սինգեր /հարվածային գործիքներ/

Եկատերինա Մոչալովա /դոմրա/

- Բորիսլավ Ստրուլև /թավջութակ/

- Սոֆյա Տյուրինա /սաքսոֆոն/

 Եկատերինա Մոչալովան կատարելու է իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Բացինիի ամենաբարդ ստեղծագործություններից մեկը՝ դոմրայի հնչյունավորմամբ՝ ջութակի փոխարեն։

 Համերգի ընթացքում դուք կվայելեք Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի, Շոստակովիչի լավագույն ստեղծագործություններից։ Երաժիշտների յուրահատուկ մեկնաբանություններն ու էներգիան այս համերգին նոր մակարդակի երաժշտական փորձառություն են երաշխավորում։