Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Ինտերստելար։ Mystery Ensemble։ Մուլտիմեդիոն համերգ
Ինտերստելար։ Mystery Ensemble։ Մուլտիմեդիոն համերգ
geo Cinema Star Dalma Garden Mall
date 21.06.2024 20:00
price Գինը սկսած - 13 000,00 ֏

 AM // Ինտերստելար։ Mystery Ensemble։ Մուլտիմեդիոն համերգ 

 ✨ Հունիսի 21-ին՝ ժամը 20։00-ին բոլորի կողմից շատ սիրված Սինեմա Սթար Դալմա Գարդեն Մոլում տեղի կունենա յուրահատուկ մուլտիմեդիոն համերգ: Հանրաճանաչ Mystery Ensemble-ի հետ միասին դուք կհայտնվեք «Ինտերստելար» («Միջաստղային ճամփորդություն») կուլտային գիտաֆանտաստիկ  ֆիլմի շշմեցուցիչ աշխարհում, վայելելով հիասքանչ տեսաշարը:

 Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ էպոսի գերիչ սաունդթրեքի հեղինակն է Հանս Ցիմերը՝ մեր ժամանակի մեծագույն կինոկոմպոզիտորներից մեկը։

 Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու այդ երեկո: Երբ երաշտը, փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ, մի խումբ հետազոտողներ և գիտնականներ մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար պիտանի մոլորակ…

 Ձեզ սպասում է հրաշալի երաժշտական ճանապարհորդություն՝ առավելագույն ընկղմվածությամբ․ մեծագույն հաճույքը երաշխավորված է։ Ծրագրում ներառված են  նաև նեոկլասիկայի հանճար Լյուդովիկո Էյնաուդիի գլուխգործոցները։ Վստահ ենք, երեկոն անմոռանալի կլինի։

 Գլխապտույտ տեսաինստալյացիաներով ուղեկցվող այս ինքնատիպ երաժշտական ​​արկածը հիրավի կդառնա հունիս ամսվա ջերմ, գեղեցիկ, հանգստավետ հիշողություններից մեկը: Հասցրե՛ք ձեռք բերել այս գարնան ամենառոմանտիկ համերգներից մեկի տոմսերը:

 Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.am։

 Համերգի սկիզբը՝ 20:00-ին։

 Հասցե՝ Սինեմա Սթար Դալմա Գարդեն Մոլ, Ծիծեռնակաբերդի խճուղի 3, ք․ Երևան, Հայաստան։

 ԿԱՏԱՐՈՂ

 🎻 Mystery Ensemble

 Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

 Համերգի ծրագիր.

  

  • Հանս Ցիմեր - Dreaming of the Crash
  • Հանս Ցիմեր - Mountains
  • Հանս Ցիմեր - Mermaids
  • Հանս Ցիմեր - Walk
  • Հանս Ցիմեր - Coward
  • Հանս Ցիմեր - No time for Caution
  • Հանս Ցիմեր - Time
  • Հանս Ցիմեր - S.T.A.Y.
  • Հանս Ցիմեր - Day One
  • Հանս Ցիմեր - Flora 
  • Հանս Ցիմեր - Message from Home
  • Հանս Ցիմեր - Chevaliers de Sangreal
  •  Հանս Ցիմեր - Petricor
  • Հանս Ցիմեր - Detach
  • Հանս Ցիմեր - Cornfield Chase

 *Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել