Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
Հինգ մեղեդի։ Համերգ Կամերային երաժշտության տանը
Հինգ մեղեդի։ Համերգ Կամերային երաժշտության տանը
geo National Centre of Chamber Music
date 14.06.2024 19:00
price Գինը սկսած - 6 000,00 ֏

✨ Անչափ գեղեցիկ ամառային պրեմիերա բոլորի կողմից սիրված Կամերային երաժշտության տանը, որը չի կարելի բաց թողնել։

 Միջազգային հեղինակավոր փառատոների և մրցույթների դափնեկիրներ, վիրտուոզ դաշնակահար Տիգրան Բերկելյանը և ջութակահար Անուշ Նիկողոսյանը կներկայացնեն «Հինգ մեղեդի» յուրօրինակ ծրագիրը։ Համերգին կհնչեն Եվգենի Սվետլանովի, Սերգեյ Պրոկոֆևի, Օտտորինո Ռեսպիգիի և Ռոբերտ Շումանի ստեղծագործությունները։

 Այս համերգը եզակի հնարավորություն է վայելելու դասական երաժշտության հմայքն իր ամբողջ բազմազանությամբ՝ սկսած Սվետլանովի և Պրոկոֆևի «Հինգ մեղեդիներ»-ի նրբագեղ գեղեցկությունից մինչև Շումանի խորը և արտահայտիչ «Ֆանտաստիկ պիեսներ»-ը։ 

 Յուրատիպ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:

 Բաց մի՛ թողեք հունիսի գլխավոր համերգային պրեմիերային ներկա գտնվելու հնարավորությունն ու ձե՛ռք բերեք տոմսերն արդեն այսօր:

 Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:

 Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

 Հասցե․Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

 ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Տիգրան Բերկելյանը ծնվել է 1988թ. Նիժնի Նովգորոդում (Ռուսաստան)։ Յոթ տարեկանից սկսել է ստանալ երաժշտական ​​կրթություն նախ Երևանի Քուշնարյանի անվան երաժշտական ​​դպրոցում, ապա՝ Չայկովսկու անվան երաժշտական ​​տասնամյա դպրոցում Մարգարիտա Հակոբյանի դասարանում: 2006 թվականին շարունակել է ուսումը Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիայում` Իգոր Յավրյանի ղեկավարությամբ։ ԵՊԿ-ն ավարտելուց հետո ընդունվել է Կրիստիանսանդ քաղաքի (Նորվեգիա) Ագդերի (UiA) համալսարանի մագիստրատուրա։

 Վարպետության դասեր է առել Յուրի Հայրապետյանից, Էշլի Վոսից, Մարիաննա Շիրինյանից, Ստեֆան Կովաչևիչից, Այնար Նեքլբերգից։

 Դաշնակահարը 10-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոնների, այդ թվում՝ Գրիգի անվան հեղինակավոր միջազգային մրցույթի (Նորվեգիա) դափնեկիր է։ Որպես մենակատար և կամերային երաժիշտ հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում, Իսրայելում և Նորվեգիայում։

 Ներկայումս դասավանդում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մշակութային աջակցության պետական ծրագրի շրջանակներում և կանադական Ատգեն Արմենյան Հիմնադրամի աջակցությամբ վարպետության դասեր է անցկացնում Հայաստանի բազմաթիվ մարզերում:

 Մասնակցություն մրցույթներին և փառատոններին

 2014 - Գրիգի անվան միջազգային մրցույթի (Նորվեգիա) 3-րդ մրցանակ 

2012 - մասնակցություն Էյլաթի  (Իսրայել) կամերային երաժշտության միջազգային փառատոնին

2010 - մասնակցություն Կամերային երաժշտության միջազգային փառատոնին Սալոնիկում (Հունաստան)

2010 - Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան նվագակցողների II մրցույթի 1-ին մրցանակ և հատուկ պարգև

2009 - Գ. Սարաջևի անվան VI դաշնամուրային մրցույթի 2-րդ մրցանակ

2008- 1-ին մրցանակ խոշոր ծավալի ստեղծագործությունների լավագույն կատարման համար

2007- մասնակցություն «Կամար Արտ» ժամանակակից և ավանդական արվեստի  փառատոնին

2004 - Վլադիմիր Հորովիցի հիշատակին նվիրված երիտասարդ կատարողների մրցույթի 2-րդ մրցանակ 

2002 - երիտասարդ կատարողների հանրապետական ​​մրցույթի 2-րդ մրցանակ

 Անուշ Նիկողոսյանը ջութակի առաջին դասերը ստացել է հինգ տարեկանում։ Այնուհետև սովորել է հայ ականավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանի մոտ, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մի քանի տարի ուսանել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մոտ։ Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորել է պրոֆեսոր Քրիստոֆ Պոպենի դասարանում։ 

 Անուշ Նիկողոսյանը  համերգներով բազմիցս հանդես է եկել գերմանական Զաարբրյուքենի ռադիոյի և հեռուստատեսության, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Նոյսի կամերային ակադեմիայի, Մորավիայի ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական կամերային, Լիտվայի պետական ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ։ 

 Անուշը ջութակի մի շարք միջազգային մրցույթների հաղթող է։ 2010 թվականին Ավստրիայում կայացած «Kärntner Sparkasse Wörthersee» միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

 2013 թվականից Անուշ Նիկողոսյանը նվագում է Գվադանինիի (Guadagnini) կերտած ջութակով, իսկ 2015 թվականի մայիսին տեղի է ունեցել նրա բեմելը Լոս Անջելեսի (ԱՄՆ) Walt Disney համերգասրահում։ Որպես մենակատար՝ Անուշը հյուրախաղերով հանդես է եկել տարբեր համերգներով Հայաստանում, Գերմանիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սիրիայում, Չինաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Իսրայելում, Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Սլովակիայում, Լեհաստանում և Ավստրիայում.

 ԾՐԱԳԻՐ

 ●     Եվգենի Սվետլանով - 5 մեղեդի

●     Սերգեյ Պրոկոֆև - 5 մեղեդի

●     Օտտորինո Ռեսպիգի - 5 պիես

●     Ռոբերտ Շուման - Fantasiestücke (Ֆանտաստիկ պիեսներ) երկ․73