
✨ XX դարի ջազային գլուխգործոցները Երևանի սրտում գտնվող Կամերային երաժշտության տանը․ սա մի սքանչելի իրադարձություն է, որը չի՛ կարելի բաց թողնել։ Հրավիրում ենք ձեզ հիանալի համերգի, որը կկայանա հունիսի 28-ին, ժամը 19։00-ին։
Ծրագրում կհնչեն Ջորջ Գերշվինի, Ֆրենկ Սինատրայի, Գլեն Միլերի, Ռեյ Չարլզի և այլ հանրահայտ երաժիշտների ստեղծագործությունները Mystery Ensemble-ի փայլուն կատարմամբ: Ձեզ սպասում են վառ իմպրովիզներ, ինչպես նաև բացառիկ վերադաշնակումների պրեմիերա` ստեղծված հատուկ տրիոյի համար։
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ: Ձեզ սպասում է դյութիչ երաժշտական ճամփորդություն, որը երկար կհիշվի։
Ճիշտ ժամանակն է պարուրվել երաժշտությամբ և ապրել այս անհավանական արկածը Mystery Ensemble-ի ընկերակցությամբ:
Շտապե՛ք ձեռք բերել տոմսերը, քանի դեռ առկա են։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19։:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան, 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
🎻 Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
● David Garrett - Lo Ti Penso Amore
● Bob Crewe, Bob Gaudio - Can't take my eyes off you
● Carol Channing - Hello, Dolly
● Frank Sinatra - The girl from Ipanema
● George Gershwin - I got rhythm
● Glenn Miller - Chattanooga Choo Choo
● Ray Charles - Hit the road Jack
● Irving Step - Everybody step
● Ballad of Mack the Knife
● George Gershwin - Summertime
● George Gershwin - It ain’t necessarily so
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ