
Հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի այն կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում:
Բացման արարողությունը և համերգը, ավանդույթի համաձայն, տեղի կունենան մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։
Որպես մենակատար հանդես կգա Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Դիանա Ադամյանը:
Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը:
Ծրագրում՝
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
🔹 «Ծնունդդ շնորհավոր». վարիացիաներ Արամ Խաչատրյանի թեմաներով, 4 րոպե
Գործիքավորումը՝ Մարտին Ուլիխանյանի:
🔹 Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, 8 րոպե
🔹 Արամ Խաչատրյան. Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ. 46, 40 րոպե
I. Allegro con fermezza
II. Andante sostenuto
III. Allegro vivace
🔹 Ձոն ցնծության մեցցո-սոպրանոյի, խառը երգչախմբի, ջութակահարների անսամբլի, տավղահարների անսամբլի և նվագախմբի համար, 13րոպե
Մենակատար՝ Բելլա Ամարյան (մեցցո-սոպրանո)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։