Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պրեմիերա-ԽԵՆԹԸ -Պատանի հանդիսատեսի թատրոն
Պրեմիերա-ԽԵՆԹԸ -Պատանի հանդիսատեսի թատրոն
geo Պատանի Հանդիսատեսի Թատրոն
date 19.04.2024 15:00
price Գինը սկսած - 1 000,00 ֏

Մինչև խելացին կմտածի խենթը գետից անց կկենա:  (Ժողովրդական ասույթ)
1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներն հայերը լիահույս էին, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից:
Բայազեդ բերդը պաշարված է: Հայ և ռուս սակավաթիվ զորախումբը կանգնած է քրդական և թուրքական բազմահազար բանակի դեմ: Եթե ընկնի Բայազեդի բերդը, մահմեդականներն արագորեն կմտնեն Երևան, այնուհետև Թիֆլիս: Միջնաբերդում չկա ջուր և պարեն: Հիվանդների ու վիրավորների թիվը հետզհետե աճում է։ Թուրքերը կոտորում են շրջակա հայկական բնակչությանը: Վարդանը, նույն ինքը՝ խենթը կատաղությամբ է հետևում  սպանդին ինքնակամ  տրվող հայերին: Անհրաժեշտ է օգնություն խնդրող նամակը դուրս բերել  թշնամու շրջափակող  օղակից և հասցնել ռուսական բանակի գեներալ՝ Տեր-Ղուկասովին: Մահապարտի պարտականությունը համարձակվում է իր վրա վերցնել Վարդանը: Նա խենթ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա նամակը հասցնում գեներալին: Մեկ այլ խենթ է Միքայել Դուդուկջյանը, պոլսեցի մի կիրթ երիտասարդ, ով անձնազոհաբար պայքար ու ազգային գիտակցություն է քարոզում: Նա քայլում է գյուղից գյուղ, փորձում դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայի մտածելակերպը: Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում: 
Իրադարձություններից մեկ  տարի առաջ։ Ալաշկերտ գավառը ապրում է իր սովորական առօրյայով։ Խաղաղ է նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ  նահապետական ընտանիքը։ Նրա հարկի տակ հաճախ հավաքվում են երկրի տարբեր կողմերից եկած հայ գործիչներ, որոնք քննարկում են հայ ժողովրդի վիճակը և այդ կացությունից դուրս գալու ուղիները։ Խաղաղությունը, սակայն հարաբերական է: Մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից հայ հարկահավաք Թոմաս Էֆենդին է կեղեքում է յուրայիններին: Տանուտեր Խաչոյի տանն են հյուրընկալվել Վարդանը և Միքայել Դուդուկջյանը՝ ի դեմս նրա երկու որդիների գտնելով համախոհներ:  Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը գեղեցիկ Լալան է, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանում։ Վարդանն ու Լալան սիրում են իրար։ Վերջինիս աղջիկ լինելը թաքցնում են՝ քրդերի չար նկրտումներից հեռու պահելու համար։ Սակայն Լալայի աղջիկ լինելը գիտեն և նրա վրա աչք ունեն և՛ Ֆաթթահ բեկը և՛ Թոմաս էֆենդին։ Վերջինս էլ դառնում է տանուտեր Խաչոյի բարեկեցիկ ընտանիքի քայքայման պատճառը։ Պատերազմը սկսվում է, և թուրքերի կոտորածներից փրկվելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը բռնում է գաղթի ճամփան։ Լալան,  որպեսզի չընկնի քուրդ բեկի և Թոմաս Էֆենդու ձեռքը գաղթականների հետ միասին հեռանում է Արևելյան Հայաստան: Թոմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում Միքայել Դուդուկջյանը ձերբակալվում է և տանուտեր Խաչոյի ամբողջ ընտանիքը խոշտանգվում է թուրքերի կողմից:  Վարդանը, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո, շտապում է գտնել Լալային: 
Պիեսի հեղինակ՝  Սուրեն Հարությունյան 
Բեմադրող նկարիչ՝  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Գարեգին Եվանգուլյան 
Զգեստների նկարիչ՝  Մարինա Թադևոսյան 
Կոմպոզիտոր՝  Վահան Արծրունի 
Խորեոգրաֆ՝  Անահիտ Ենոքյան
Բեմադրությունը՝  Դավիթ Հարությունյանի 
Գեղարվեստական գծով խորհրդական՝ ՀՀ ժող․ արտիստ՝ Հրաչյա Գասպարյան 
Թատրոնի տնօրեն՝  Էմին Թորոսյան