
Հեղինակ՝ Միխայիլ Խեյֆեց
Ժանրը՝ կատակերգություն
Տարիքային սահմանափակում՝ 16+
Տևողությունը՝ 60 րոպե
Ռեժիսոր՝ Ելենա Վարդանյան
Նկարիչ՝ Արթուր Հարությունյան
Երաժշտություն դիզայն՝ Ելենա Վարդանյան
Պարուսույց՝ Նունե Կիրակոսյան
Դերերում՝ Լիանա Սևումյան, Լալիտա Բուկիա, Ելենա Եսայան, Յուլիա Ժդանովա
Մ.Հայֆեցը տարբեր միջազգային դրամատիկական և գրական մրցույթների մրցանակակիր և դափնեկիր է։
«Սպասելով Նրան» պիեսը գրվել է 2010թ. Այն բեմադրվել է ռուսական տարբեր թատրոններում։ Հեղինակն ինքն է սահմանել իր ստեղծագործության ժանրը որպես քնարական կատակերգություն։ Առաջին հայացքից սա իսկապես կատակերգություն է, թեկուզ տխուր։ Բեմում տարբեր տարիքի չորս կանայք են։ Յուրաքանչյուրն իր ճակատագրով, իր զգացմունքային դրամայով:
Նրանք ինտերնետի միջոցով ծանոթանում են մի տղամարդու հետ և ժամադրության են շտապում այգի՝ ակնկալելով ինչ-որ հրաշքի, մենակությունից ու առօրյա դժվարություններից ազատվելը: Արդյո՞ք ճակատագիրը ձեռնտու կլինի նրանց: