Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Մատանիների տիրակալը։ Mystery Ensemble
Մատանիների տիրակալը։ Mystery Ensemble
geo Arno Babajanyan Concert Hall
date 10.03.2024 19:00
price Գինը սկսած - 6 500,00 ֏

AM // Մատանիների տիրակալը։ Mystery Ensemble

✨ Մարտի 10-ին՝ ժամը 19։00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Վայելեք «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի հոյակապ երաժշտությունը. իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։

Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի երաժիշտների վիրտուոզ կատարումը մեկ ակնթարթում կտեղափոխի ձեզ էլֆերի, հոբիթների և թզուկների հեռավոր երևակայական աշխարհ: Միլիոնավոր մարդկանց կողմից սիրված երաժշտությունը փշաքաղության աստիճանի է հասցնում:

Եռերգության երաժշտության համար 3 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի և 3 Գրեմմի մրցանակների արժանացած աշխարհահռչակ կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորի հմայող մեղեդիներով ուղեկցվող այս աշխույժ երաժշտական ճանապարհորդությունը 2024 թվականի մարտյան  կախարդական համերգներից մեկն է, որի տոմսերը շուտով անհասանելի կլինեն։ 

Mystery Ensemble-ը՝ ծրագրի մասին․
— Գարնանային այդ չքնաղ երեկո դուք ձեզ կզգաք Թոլքիենի ֆանտաստիկ տիեզերքի հերոս, որտեղ ապրում են էլֆերը, օրքերը, հոբիթները և թզուկները: Պատկերացրեք՝ կամերային դահլիճ, սաունդթրեքի մեղդիների բնագրային հնչողություն... Հիասքանչ է, այնպես չէ՞: 
Լուրեր են տարածվում, որ տարբեր կինոկոմպոզիտորներ, լսելով «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր կատարմամբ, ջանասիրաբար սկսել են այլ ֆիլմերի համար սաունդթրեքներ ստեղծել՝ հուսալով, որ մի օր մենք դրանք էլ կկատարենք: Որոշեցինք, որ կմտածենք այդ մասին։
Մի հավատացեք լուրերին. եկեք և համոզվեք, որ «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր ներկայացմամբ նույնքան հուզիչ է, որքան ինքը՝ կինոնկարը:

Բաց մի՛ թողեք մարտ ամսվա այս արտասովոր ու գեղեցիկ համերգի տոմսերը ողջ ընտանիքի համար ձեռք բերելու հնարավորությունը:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

Հասցե՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Խ․ Աբովյան, 2, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

🎻 Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

Ծրագիր

• The Fellowship of the Ring 
• Bag End 
• The Shire 
• Farewell, dear Bilbo 
• Saruman The White 
• Gollum 
• The mirror of Galadriel 
• The Houses of Healing 
• The Grace of Undomiel
• May It Be
• The Road Goes Ever On

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ