1964 թ․ կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Մանսուրյանին խնդրեցին գրել երաժշտություն փաստագրական ֆիլմի համար։ Ինչպես հիշում է ինքը՝ կոմպոզիտորը, երկար չարչարանքներից հետո ստացվում է գրել այնպիսի մեղեդի, որից հետո նրան առաջարկում են գրել երաժշտություն նաև
վավերագրական ֆիլմերի համար։
Այդպես կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար կինոյի աշխարհը դարձավ մտերիմ ու սիրելի:
Նա ստեղծել է մեղեդիներ բազմաթիվ սիրված ֆիլմերի համար, որոնք մեծապես նպաստել են ֆիլմերի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։
Մայիսի 31-ին՝ ժամը 19։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը
Ծրագրում՝
🔹ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
«Կտոր մը երկինք»
«Ճերմակ անուրջներ»
«Հին օրերի երգը»
«Մեր մանկության տանգոն»
«Գիքոր»
«Մենք ենք, մեր սարերը»
«Աշնան արև»
«Մի կաթիլ մեղրը»
«Գործուղում առողջարան»
«Տերը»
«Լիրիկական երթ»
«Արևիկ»
«Յոթ սարից այն կողմ»
🔹ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻՑ
«Հացավան»
«Անավարտ մենախոսություն»
«Ջոն արքա»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
(Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)