Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
NEW EVENT
ABBA-ի հիթերը Mystery Ensemble-ի կատարմամբ
ABBA-ի հիթերը Mystery Ensemble-ի կատարմամբ
geo Arno Babajanyan Concert Hall, Yerevan 0010, 2 Abovyan St
date 23.01.2027 19:00
price Գինը սկսած - 9 300,00 ֏
Գնել տոմսեր

ABBA-ի հիթերը Mystery Ensemble-ի կատարմամբ

Ընկղմվեք ABBA-ի անմոռանալի երաժշտության աշխարհ՝ սկսած Dancing Queen և Mamma Mia երգերի անդիմադրելի էներգիայից մինչև The Winner Takes It All ստեղծագործության  սրտառուչ զգացմունքայնություն։ Հանրաճանաչ Mystery Ensemble-ը կյանքի կկոչի պատմության ամենահայտնի փոփ խմբերից մեկի լեգենդար երգերը նորաոճ կատարմամբ։ 

Հրավիրում ենք կրկին բացահայտել ունկնդիրների մի քանի սերունդ միավորած երաժշտությունը։ Նրբաճաշակ գործիքավորումները նոր գույներ և նրբերանգներ կհաղորդեն ծանոթ մեղեդիներին, նրբաճաշակ հարմոնիաներին և վարակիչ ռիթմերին։ 

Համերգի ընթացքում կհնչեն կրակոտ պարային հիթեր, քնարական բալլադներ և ստեղծագործություններ, որոնք դարձել են համաշխարհային փոփ երաժշտության իսկական դասական գործեր: ABBA-ի՝ «Waterloo» երգով միջազգային հաջողությունից կես դար անց խմբի երաժշտությունը շարունակում է մնալ  նույնքան վառ, կենսուրախ և հուզական։

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ռոմանտիկ և խորհրդավոր մթնոլորտը, զուգակցված  Mystery Ensemble-ի վիրտուոզ կատարման հետ, ձեզ կպարգևի անմոռանալի երաժշտական ​​երեկո։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ:

Պաշտոնական կայք՝ www.redevents.am:

ԿԱՏԱՐՈՂ

🎻 Mystery Ensemble

Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Համույթը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

Համերգի ծրագիր

ABBA-ի ամենահայտնի հիթերի ընտրանի, այդ թվում՝
● Dancing Queen
● Mamma Mia
● Waterloo
● The Winner Takes It All
● Gimme! Gimme! Gimme!
● Money, Money, Money
● Take a Chance on Me
● Chiquitita
● Knowing Me, Knowing You
● Voulez-Vous
․․․ և այլ ստեղծագործություններ

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ