Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
𝐑𝐔𝐒𝐇𝐀𝐍𝐀 & 𝐘𝐄𝐑𝐊𝐀𝐓𝐓
Մայիսի 24 (կիրակի), մուտք՝ 19:00 | hամերգի սկիզբ՝ 20:00
Ֆիլհարմոնիա | Ներքնահարկ
Հատուկ ակուստիկ երեկո Ֆիլհարմոնիայի Ներքնահարկում՝ ինքնատիպ արտիստների մասնակցությամբ․
𝐑𝐔𝐒𝐇𝐀𝐍𝐀-ն փորձարարական փոփ արտիստ է Բաշկորտոստանից, ով հայտնի է իր առանձնահատուկ ձայնով և համարձակ, ժամանակակից հնչողությամբ։ Փառատոնային բեմեր, համերգներ Ռուսաստանում և արտերկրում, հեռուստատեսային ելույթներ, միլիոնավոր դիտումներ սոցիալական հարթակներում և երաժշտական քննադատների բարձր գնահատականներ․ այս ամենը նրան դարձրել են նոր սերնդի ամենահետաքրքիր արտիստներից մեկը։ Նրա վերջին՝ «Вот-вот» ալբոմը, բազմաթիվ երաժշտական մեդիաների կողմից ընդգրկվել է 2025 թվականի լավագույն թողարկումների շարքում։
𝐘𝐄𝐑𝐊𝐀𝐓𝐓-ը երաժիշտ է Յակուտիայից, ում երգերում միախառնվում են մեղեդային փոփը, ինդի սոուլը, ինքնատիպ վոկալը և սուր, հաճախ երգիծական տեքստերը։ Նրա «Праздник ожидания праздника» ալբոմը, որը ստեղծվել է Ստաս Աստախովի հետ համատեղ, մի շարք երաժշտական հրատարակությունների կողմից ճանաչվել է 2024 թվականի լավագույն ռուսալեզու թողարկումներից մեկը։ Այդ ժամանակից ի վեր՝ YERKATT-ը թողարկել է համատեղ աշխատանքներ LSP-ի և Nike Borzov-ի հետ և ելույթ ունեցել խոշոր փառատոններում՝ Motherland, Stereoleto, Picnic Afisha, Volgafest և Lenmosty։
Արտիստը Երևանում հանդես կգա ակուստիկ ծրագրով՝ ներկայացնելով ինչպես արդեն հայտնի երգեր, այնպես էլ նոր ստեղծագործություններ իր երկրորդ ալբոմից, որի նախատեսվում է թողարկվել այս աշնանը։
Երեկոյի ընթացքում կգործի բար։
Տոմսի արժեքը՝ 10,000 դրամ։