Hang tight – this event is 🔥!
Your queue position:
Next update in: 30 seconds
«ՀԱՃԸՆ» ՊԱՐԱՅԻՆ ԱՆՍԱՄԲԼ
«ՀԱՃԸՆ» պարային անսամբլը հիմնադրվել է 2010 թվականի գարնանը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում, ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալակիր Արսեն Ավետիսյանի կողմից։
Անսամբլի գործունեության հիմքում հայկական ազգային և ազգագրական պարարվեստի պահպանումը, մշակումը և նոր ու գեղեցիկ լուծումներով ներկայացումն է։
Իր անվան և գաղափարի մեջ կրելով Կիլիկյան Հաճընի անկոտրում ոգին՝ անսամբլը տարիներ շարունակ հայկական պարը ներկայացնում է Հայաստանի և աշխարհի տարբեր բեմերում։
Ավելի քան 50 բեմադրություն ընդգրկող խաղացանկով, սեփական երաժշտական խմբով և կենդանի նվագակցությամբ՝ «ՀԱՃԸՆ»-ը շարունակում է տարածել հայկական մշակույթն ու ազգային ոգին՝ արժանանալով միջազգային ճանաչման և բարձր գնահատանքի։
Դեկտեմբերի 14 | Ժամը՝ 19:00 | ՀՀ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սպասվում է բուռն ստեղծագործական տարվա հրաշալի ամփոփում՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ։ Մենահամերգը բաղկացած կլինի երկու բաժնից, ընդհանուր տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե։
Ծրագրում ընդգրկված են «ՀԱՃԸՆ» պարային անսամբլի ինչպես տարիների ընթացքում սիրված և ճանաչում ձեռք բերած, այնպես էլ նոր բեմադրություններ՝ ներկայացնելով հայկական ազգային պարի հարստությունը, ուժն ու անկոտրում ոգին։