
ARM// Վ.Ա. Մոցարտ։ Գիշերային փոքրիկ սերենադ։ Mystery Ensemble
✨ Հունվարի 14-ին՝ ժամը 19:00-ին Երևանի սրտում գտնվող Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Հրավիրում ենք ձեզ վայելելու հայտնի «Գիշերային փոքրիկ սերենադը» յուրօրինակ ու ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող միջավայրում՝ Mystery Ensemble-ի փայլուն, կենսալից և գունեղ կատարմամբ։
Ծրագրում ընդգրկված են նաև 20-րդ դարի կոմպոզիտորների՝ բրիտանացի մինիմալիստ Մայքլ Նայմանի և ժամանակակից դասական կոմպոզիտոր, մեր օրերի ամենաշատ կատարվող հեղինակներից մեկի՝ Պավել Կարմանովի ստեղծագործությունները։ Ի՞նչն է միավորում նրանց և Մոցարտին: O՜h, դուք բառացիորեն կզգաք դա:
18-րդ, 19-րդ և անգամ 20-րդ դարերի թերևս ոչ մի այլ մեծ կոմպոզիտորի կյանքի մանրամասները հայտնի չեն այնքան ճշգրիտ և ամբողջական, որքան Մոցարտինը: Բայց և չկա Մոցարտից բացի ուրիշն, ում շուրջ այդքան առասպելներ հյուսված լինեն։ Գրեթե ծննդյան օրվանից ի հայտ եկած ֆենոմենալ ունակություններ, կոմպոզիտորական հանճարի վաղ դրսևորում, երկրային գոյության կարճ տևողություն ու հսկայական երաժշտական ժառանգություն և, վերջապես, առեղծվածային մահ ու համեստ թաղում ընդհանուր գերեզմանում․ այս ամենն իրական փաստեր են, որոնք սնուցել են լեգենդը:
Անհնար է գտնել մեկ այլ կոմպոզիտոր, ով նույնքան փայլուն տիրապետում է ամենատարբեր ժանրերին և ձևերին, որքան Մոցարտը. խոսքը հավասարապես սիմֆոնիայի և կոնցերտի, դիվերտիսմենտի և կվարտետի, օպերայի և պատարագի, սոնատի և տրիոյի մասին է:
Մոցարտը, ով հիրավի մարդկային, հատկապես՝ կանացի հոգու անզուգական գիտակ էր, խորաթափանցորեն ծաղրում էր արատները, երազում իդեալական աշխարհի մասին, հեշտությամբ անցում էր կատարւմ ամենախոր վշտից դեպի մեծագույն ուրախություն, մինչ օրս հմայում է որպես անձ, մնալով բացարձակ մեծություն երաժշտության աշխարհում նաև ժամանակակից ըմբռնմամբ։ Որպես երաժիշտ նա միավորեց անցյալի բոլոր նվաճումները, կատարելության հասցնելով երաժշտական բոլոր ժանրերը և գերազանցելով իր գրեթե բոլոր նախորդներին հյուսիսային և լատինական զգացմունքայնության կատարյալ համադրությամբ։
Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել հունվարի ամենագեղեցիկ, կախարդական, խաղաղեցնող համերգի տոմսերը։
ԾՐԱԳԻՐ
Վ.Ա. Մոցարտ - Գիշերային փոքրիկ սերենադ
Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ F-Dur
Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ D-Dur
Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ B-Bur
Պ.Վ. Կարմանով - Queretet
Մ․ Նայման - Don Giovanni
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.uk:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ, Խ․ Աբովյան փ․ 2, ք․ Երևան, Հայաստան
Ուշադրություն. ուշանալու դեպքում կարող են առաջարկվել գնված տոմսում նշված կատեգորիայից տարբերվող տեղեր: Հետևեք ադմինիստրատորների և անվտանգության աշխատակիցների հրահանգներին: Խորհուրդ ենք տալիս գալ նշված ժամից մի փոքր շուտ։
ԿԱՏԱՐՈՂՆԵՐ
🎻 Mystery Ensemble
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ, ինչը թույլ կտա նվագախմբին հանդիսատեսին տեղափոխել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ: