Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Մատանիների տիրակալը ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ: Համերգ Երևանում
Մատանիների տիրակալը ֆիլմի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբ: Համերգ Երևանում
geo National Centre of Chamber Music
date 02.12.2023 18:00
price Գինը սկսած - 8 300,00 ֏

✨ Դեկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, հանգստացնող կամերային մթնոլորտում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Վայելեք «Մատանիների տիրակալը» հանրահայտ զրուցավեպի հոյակապ երաժշտությունը, իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել: Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։

Mystery Ensemble ժամանակակից համույթի երաժիշտների վիրտուոզ կատարումը մեկ ակնթարթում կտեղափոխի ձեզ էլֆերի, հոբիթների և թզուկների հեռավոր երևակայական աշխարհ: Միլիոնավոր մարդկանց կողմից սիրված երաժշտությունը փշաքաղության աստիճանի է հասցնում:

Աշխարհահռչակ կանադացի կոմպոզիտոր Հովարդ Շորի հմայող մեղեդիներով ուղեկցվող այս աշխույժ երաժշտական ճանապարհորդությունը, ով եռերգության երաժշտության համար արժանացել է 3 Օսկարի, 2 Ոսկե Գլոբուսի և 3 Գրեմմի մրցանակների, 2023 թվականի հոկտեմբերի կախարդական համերգներից է, որի տոմսերը շատ շուտով անհասանելի կլինեն։ 

Mystery Ensemble-ը՝ ծրագրի մասին։
— Աշնանային այդ հմայիչ երեկո դուք ձեզ կզգաք ձեզ Թոլքինի ֆանտաստիկ տիեզերքի հերոս, որտեղ ապրում են էլֆերը, օրքերը, հոբիթները և թզուկները: Պատկերացրեք՝ կամերային դահլիճ, սաունդթրեքի մեղդիների բնագրային հնչողություն... Հիասքանչ է, այնպես չէ՞: Լուրեր են տարածվում, որ տարբեր կինոկոմպոզիտորներ, լսելով «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր կատարմամբ, ջանասիրաբար սկսել են այլ ֆիլմերի համար սաունդթրեքներ ստեղծել՝ հուսալով, որ մի օր մենք դրանք էլ կկատարենք: Որոշեցինք, որ կմտածենք այդ մասին։
Մի հավատացեք լուրերին. եկեք և համոզվեք, որ «Մատանիների տիրակալի» երաժշտությունը մեր ներկայացմամբ նույնքան հուզիչ է, որքան ինքը՝ կինոնկարը:

Բաց մի թողեք հոկտեմբեր ամսվա ամենագեղեցիկ, հանգստացնող, հմայիչ համերգի տոմսեր ձեռք բերելու հնարավորությունը:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Ռուսաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 18.00-ին։

Հասցե՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։

🎻 Mystery Ensemble
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:

Համերգի ծրագիր.
The Fellowship of the Ring 
Bag End 
The Shire 
Farewell, dear Bilbo 
Saruman The White 
Gollum 
The mirror of Galadriel 
The Houses of Healing 
The Grace of Undomiel
May It Be
The Road Goes Ever On

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը ենթակա է փոփոխությունների