Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

«YereWine Աուդիոպերֆորմանս»-բարեգործական միջոցառում
«YereWine Աուդիոպերֆորմանս»-բարեգործական միջոցառում
geo Common Ground
date 26.10.2023 18:30
price Գինը սկսած - 16 000,00 ֏

Գինու համտես, ընկերներ, ռոմանտիկ պատմություն, նոր գիտելիքներ գինու մասին․ ահա այն ամենը, ինչ պետք է ձեր ժամանցը գինով ու գիտելիքներով ապահովելու համար։

Միջոցառմանը 3D հնչողությամբ հատուկ ականջակալների միջոցով  լսելու եք աշխարհի հնագույն ըմպելիքներից մեկի՝ գինու ճիշտ ընդունման մասին ուսուցողական պատմություն, խմելու եք հայկական կարմիր և սպիտակ տեսակի գինիներ, համտեսելու եք գինու հետ համադրվող սնունդ, նոր փաստեր եք բացահայտելու խմիչքի մասին, ունենալու եք վարպետաց դաս գինեգետի հետ, դառնալու եք VIVA բարեգործական ընկերության շահառուներին աջակցողներից մեկը։

Աուդիոպերֆորմանսը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ ԿԱՐԵՎՈՐ․ Միջոցառումը հետապնդում է բարեգործական նպատակներ։ YereWine աուդիոպերֆորմանսից գոյացած ողջ հասույթը կփոխանցվի «ՎԻՎԱ» բարեգործական ընկերությանը։ «ՎԻՎԱ»-ն զբաղվում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների և կարիքավորերի խնդիրներով։ Այս պահին ֆոնդն օրական ծախսում է 10 մլն դրամ՝ շահառուներին բժշկական և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։

Շտապեք ամրագրել ձեր տոմսերը, քանի որ տեղերը խիստ սահմանափակ են։