Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

«Այաս» պարային թատերախումբ
«Այաս» պարային թատերախումբ
geo Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական ​​դրամատիկական թատրոն
date 25.11.2023 19:00
price Գինը սկսած - 1 500,00 ֏

«Այաս» պարային թատերախումբը ներկայացնում է «10 միլիոն» խորագրով պարային ներկայացումը:

Ներկայացումը Մի Հայի` Դավիթի, կյանքի պատմությունն է՝ իր լուսավոր ու տխուր հիշողություններով, ուղղակի՝ կյանքն է, որի միահյուսված երակներում կգտնեք նաև ձեր բաժին հիշողությունն ու մեր բոլոր հայերի պատմութունը։

Պարային բեմադրությունները կառուցված են բացառապես հայ հռչակավոր երաժիշտների և կատարողների` Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շառլ Ազնավուրի, Արթուր Գրիգորյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Կոնստանտին Օրբելյանի, ինչպես նաև Պարույր Սևակի և այլոց համանուն ստեղծագործությունների հիման վրա:

Ներկայացումը կրում է կրթադաստիարակչական բնույթ, այսօրվա ժամանակներում լավագույնս է ցուցադրում հայի կարևորագույն արժեքները և թերությունները: 

Ներկայացումը տեղի է ունենալու Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 25-ին, մուտքը 19:00-ին: 

 Գեղ. ղեկավար ` Ասյա Թադևոսյան

Պարուսույցներ` Ռիմա Նուդնայա,

                                Էլեն Կարապետյան, 

                                Հայկ Ավագյան

Սցենարի հեղինակ` Սյունե Սևադա

 Տեքստի հնչյունավորող՝ Բաբկեն Չոբանյան

Հագուստների ձևավորում` Կարինե Սարգսյան և Անուշիկ Սարգսյան

Դերասանական անձնակազմ՝ Աշոտ Թադևոսյան և Մանանա Սարգսյան