
Հոկտեմբերի 13-ին «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է գալա համերգ՝ Ռուսաստանից և Իտալիայից ժամանած արտիստների մասնակցությամբ:
Կհնչեն մեծ կինոյի մեղեդիներ և սաունդթրեքներ վիրտուոզ կատարող, ակորդեոնահար Սիմոնե Զանչինիի կատարմամբ (Իտալիա), իրենց մասնակցությունը կունենան Ա. Սաքսի մրցույթի ռուս առաջին հաղթող Սերգեյ Կոլեսովը, երաժշտական ամենանշանակալի փառատոներից մեկի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, ջութակահար Մարիա Սաֆարյանցը, տաղանդավոր երիտասարդ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Դայանը:
Հայտնի գրող և պատմաբան Ալեքսանդր Մյասնիկովը հետաքրքրաշարժ կերպով կխոսի ողջ աշխարհում սփռված աշխարհահռչակ հայերի մասին:
Դիրիժորական վահանակի մոտ կլինի Ռուսաստանի ժամանակակից առաջատար դիրիժորներից մեկը՝ Միխայիլ Թաթարնիկովը։
Ծրագրում՝ Ա. Վիվալդի, Ա. Պիացոլա, Է. Մորիկոնե, Ն. Ռոտա:
Ծրագիրն իրականացվում է գլխավոր գործընկեր Արդշինբանկի աջակցությամբ: