
«ՀՆՉՈւՄ Է ԱԿՈւՆՔԸ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԿՈւՆՔ» ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈւՅԹ. «ՀՆՉՈւՄ Է ԱԿՈւՆՔԸ»
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» Ազգագրական Համույթը ապրիլի 11-ին` ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում հանդես կգա «ՀՆՉՈւՄ Է ԱԿՈւՆՔԸ» համերգային ծրագրով:
Համերգային երեկոյի ընթացքում կներկայացվեն ազգային հարուստ մշակույթի անբաժան մասը կազմող հին հայկական հարսանեկան ծեսերը, երգն ու երաժշտությունը: