
📣 Ապրիլի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա «Ավետիս» լարային քառյակի համերգը։ 🎻
✨«Ավետիս» լարային քառյակը Հայաստանում հիմնված նորաստեղծ անսամբլ է։ Այն կազմված է կամերային երաժշտության ասպարեզում մեծ փորձ ունեցող չորս տաղանդավոր երաժիշտներից, որոնցից երեքը՝ երկրորդ ջութակ Կարմեն Թոսունյանը, ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը և թավջութակահար Միքայել Նավասարդյանը, առաջատար դիրքեր են զբաղեցնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում։ Առաջին ջութակ Անուշ Նիկողոսյանը բեղուն համերգային գործունեության պատմություն ունի՝ որպես մենակատար և կամերային երաժիշտ։
🎶2023 թվականին, երկար տարիների համագործակցությունից հետո, երաժիշտները պաշտոնապես հիմնեցին քառյակը՝ ընտրելով «Ավետիս» (լավ լուր) անունը: Քառյակի հիմնական առաքելությունն է Հայաստանում ներկայացնել լարային քառյակի երգացանկը և հանրահռչակել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ամբողջ աշխարհում։ Բացի դրանից, նրանք կատարում են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ և ակտիվորեն համագործակցում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ՝ նրանց մեջ սեր սերմանելով դասական երաժշտության հանդեպ: Պարբերաբար այցելելով Հայաստանի տարբեր մարզեր ու դպրոցներ՝ նրանք ձգտում են փոխանցել դասական երաժշտական կրթության և կատարողականության բերկրանքն ու կարևորությունը։
📆 Ապրիլի 26
⏱Ժամը 19։00
📍Սարյան 19-21
☎ +374 91 844241
🎫Տոմսի արժեքը՝ 8000 AMD
Ծրագրում՝
🎻Բորոդին - Լարային քառյակ №2
🎻Կոմիտաս-Ասլամազյան - «Մանրանվագներ»
🎻 Արվո Պյարտ - «Da Pacem Domine»