Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Կախարդը, Գահերի խաղը և Կարիբյան ծովի ծովահենները։ Mystery Ensemble
Կախարդը, Գահերի խաղը և Կարիբյան ծովի ծովահենները։ Mystery Ensemble
geo Arno Babajanyan Concert Hall
date 13.04.2024 19:00
price Գինը սկսած - 6 500,00 ֏

✨ Ապրիլի 13-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ: Տեղափոխվե՛ք հանրաճանաչ ֆիլմաշարերի աշխարհ։ Երևանի ճանաչված նվագախմբերից մեկը՝ Mystery Ensemble-ը հրավիրում է ձեզ վառ, անկրկնելի ճամփորդության համաշխարհային կինոյի հիթերի տիեզերքում։

 Ծրագիրը ներառում է ցնցող արկածներ․ «Կարիբյան ծովի ծովահենները» և «Գահերի խաղը», ինչպես նաև «Կախարդը 3․ Վայրի որս» հանրահայտ խաղի և Գերալտը Ռիվիայից՝ հրեշների որսորդի մասին կինոնկարներից:

 Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական  սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:

 Mystery Ensemble նվագախմբի յուրահատուկ գործիքավորման, արտիստիզմի և կրքոտ կատարման շնորհիվ ձեզ կթվա, թե դարձել եք հայտնի կինոնկարների հերոսներից մեկն ու հայտնվել ֆիլմերի տեսարաններում։ 

 Լավագույններից լավագույնը փշաքաղության աստիճան սուր զգացողությունների  և ֆենտեզիների  սիրահարների համար:

 Մենք լիարժեք չէինք ընկալի ֆիլմերն առանց Հանս Ցիմերի, Ռամին Ջավադիի և Սոնյա Բելոուսովայի կողմից գրված սաունդթրեքերի։ 

 Տոմսերը քիչ են, ուստի բաց մի՛ թողեք ամբողջ ընտանիքի համար կինոերաժշտությանը նվիրված սեզոնի լավագույն ​​համերգներից մեկի տոմսեր գնելու հնարավորությունը: Մինչ հանդիպում։

 Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

 Համերգի սկիզբը՝ 19:00-ին։

 Հասցե․ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Խ․ Աբովյան 2, Երևան, Հայաստան։

 ԿԱՏԱՐՈՂ

 🎻 Mystery Ensemble

 Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, վիրտուոզ տիրապետումը ստեղնաշարային գործիքներին, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։

 Համերգի ծրագիր

 «Կախարդը»․

- Geralt of Rivia
 - Toss a coin
 - I'm helping the Idiot
 - Her sweet Kiss
 - They’re Alive

- The Great Cleansing
 - Happy childhoods

- The Knight Who Was Taught to Save Dragons

 «Գահերի խաղը»․
- Winterfell
- Light of the seven
- The winds of winter
- Game of thrones
 
 «Կարիբյան ծովի ծովահենները»․
- The Medallion calls
- Jack Sparrow
- He’s Pirate
- I see dead people in boats
- Davy Jones

 *Խնդրում ենք նկատի ունենալ, որ  ծրագրում հնարավոր են փոփոխություններ