Գրանցվել

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Սոուլի աստղերը․ Թինա Թերներ, Ուիթնի Հյուսթոն, Սելին Դիոն, Ադել։ Mystery Ensemble
Սոուլի աստղերը․ Թինա Թերներ, Ուիթնի Հյուսթոն, Սելին Դիոն, Ադել։ Mystery Ensemble
geo National Centre of Chamber Music
date 10.03.2024 20:00
price Գինը սկսած - 8 300,00 ֏

AM // Սոուլի աստղերը․ Թինա Թերներ, Ուիթնի Հյուսթոն, Սելին Դիոն, Ադել։ Mystery Ensemble 

✨ Պրեմիերա Երևանի գողտրիկ անկյունում։ Մարտի 10-ին՝ ժամը 20:00-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա մի առանձնահատուկ համերգ։ Անկրկնելի Ուիթնի Հյուսթոնի, Թինա Թերների, Սելին Դիոնի և Ադելի հայտնի հիթերը Երևանում մեծ համբավ վայելող Mystery Ensemble-ի կատարմամբ։

Կանանց միջազգային օրվան նվիրված համերգը մեծագույն երգչուհիների ոգու ու քաջության նշանավորում է, կանանց ուժի ու անկախության վկայությունը: Կատարված յուրաքանչյուր երգ հիթ է և կնոջ ոգու ուժի ու տոկունության պատմություն: Բոլորիս համար մի շատ հատուկ օրվան նվիրված համերգը հիշեցնում է, թե ինչ ազդեցություն են ունեցել ու ինչպիսի ոգեշնչում պարգևել շատերին  այս ֆենոմենալ կանայք։ Նրանք պարզապես երգչուհիներ չեն, այլ կանանց անկախության և իրավունքների համար պայքարի խորհրդանիշներն են ամբողջ աշխարհում, որոնք օրինակ են ծառայել ապագա սերունդների համար: Միացե՛ք երաժշտության և կանացիության այս հոգեհույզ տոնին, եկեք միասին նշենք կանանց մեծարման օրն ամբողջ աշխարհում։

Երեկոյի ընթացքում կհնչեն «I will always love you», «My heart will go on», «Skyfall», «Simply the best» և շատ այլ ստեղծագործություններ: Սոուլի թագուհիների ամենասիրված, լեգենդար և հուզիչ գործերը, որոնք ստիպում են սրտերն ավելի ուժգին բաբախել ու փշաքաղության են հասցնում:

Սոուլի աստղերի ձայները կհնչեն ջութակների և թավջութակների կատարմամբ: Դեռևս երբեք լարային գործիքների հնչողությունն այդքան մոտ չի եղել համաշխարհային լեգենդների զգայական վոկալին։

Յուրահատուկ գործիքավորում, արտիստիզմ, զգացմունքների տարափ, ռոմանտիկ մթնոլորտ քաղաքի սրտում. այս երեկոն դուք միշտ հաճույքով կհիշեք:

Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում   Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և  այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝  www.redevents.uk:

Համերգի սկիզբը՝ 20։:00-ին։

Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան, 1, ք․ Երևան, Հայաստան։

ԿԱՏԱՐՈՂ

🎻  Mystery Ensemble

Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Յուրօրինակ երաժշտական սրահի կամարների լուսավորումը և շքեղ երգեհոնը թույլ կտան հանդիսատեսին տեղափոխվել Նորին մեծություն երաժշտության խորհրդավոր աշխարհ:


ԾՐԱԳԻՐ

Ուիթնի Հյուսթոն
I have a nothing 
Run to you 
I wanna dance with somebody 
I will always love you 

Թինա Թերներ
The Best 
Goldeneye 
Cose  Della Vita 

Սելին Դիոն
My heart will go on 
All by myself 
Ashes 

Ադել
Skyfall
Hello 
Someone like you 
Rolling in the deep 

*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ