Приготовьтесь — это мероприятие просто огонь! 🔥
Ваша позиция в очереди:
Следующее обновление через: 30 seconds
Սեպտեմբերի 10-ին, ժամը 20:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում կկայանա «Խաչատուր Ավետիսյան-100» համերգը։ Այն նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար և հատկապես հետաքրքիր կլինի հայկական դասական ու ազգային երաժշտության սիրահարներին։
Համերգը նվիրված է 20-րդ դարի հայ երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչեն սիրված կոմպոզիտորի ազգային շնչով և մեղեդային հարստությամբ աչքի ընկնող երգերն ու պարեղանակները։
Ծրագրով հանդես կգա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան։ Մենակատարներն են Վարդան Բադալյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Լուսինե Մարկոսյանը, Գայանե Ղամբարյանը, Արամո Մամիկոնյանը, Մարիաննա Գևորգյանը և Զաքար Քեշիշեանը։