Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
THE ART OF VIOLON PLAYING | GALA CONCERT
THE ART OF VIOLON PLAYING | GALA CONCERT
geo Արամ Խաչատրյան համերգասրահ, Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող.
date 24.12.2025 19:00
price Գինը սկսած - 3 000,00 ֏
Գնել տոմսեր

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լույս է տեսել Կարլ Ֆլեշի ջութակի ամենահայտնի և պահանջված մեթոդական ձեռնարկներից մեկի՝  «Ջութակ նվագելու արվեստը» գրքի հայերեն թարգմանությունը։
Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» գրքի նոր հրատարակությունը համախմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։ Գրքի հայերեն տարբերակը հրատարակվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված արտոնագրված պայմանագրի համաձայն։
Նախագիծը նախաձեռնվել և իրականացվել է Primavera բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ համատեղ` «Ամարյան» բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի գործուն աջակցությամբ։
Գրքի շնորհանդեսին հաջորդող «Ջութակ նվագելու արվեստը» խորագիրը կրող համերգը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: 

Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան հայ և միջազգային ճանաչում ունեցող ջութակահարներ՝  Մաքսիմիլիան Սիմոնը և Արամ Բադալյանը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Երեկոյի ծրագրում ընդգրկված են Գլինկայի՝ «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի նախերգանքը, Կորնգոլդի Ջութակի կոնցերտը և Բրուխի թիվ 1 Ջութակի կոնցերտը: