Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
ESSE’s debut project ‘Summer Nights with Jazz’, in collaboration with the Sundukyan State Academic Theatre,
is a series of weekly open-air concerts in the lovely courtyard of the theatre.

ԷՍՍԵ-ն և ՊԱՆՆՈ-ն ներկայացնում են՝ Բացօթյա Ջազային Երեկոներ
«Բացօթյա Ջազային Երեկոներ» Արտյոմ Մանուկյանի «YEREVAN CALLING» քառյակը
YEREVAN CALLING քառյակը եզակի երաժշտական կազմ է Հայաստանում, որը կատարում է միայն հեղինակային ավանգարդ-ֆյուժն և ֆանկ ստեղծագործություններ։ Քառյակը, որի հիմնադիրը աշխարհահռչակ թավջութակահար Արտյոմ Մանուկյանն է, ոչ միայն համախմբում է լավագույն երաժիշտներին, այլև առանձնանում իր բացառիկ կազմով՝ երկու ստեղնաշար, թավջութակ և հարվածային գործիքներ։ԿազմԱրամ Պեշտմալջյան՝ ստեղնաշար Արամ Մնացականյան՝ հարվածային Կարեն Մամիկոնյան՝ ստեղնաշար Արտյոմ Մանուկյան՝ թավջութակ2022 թվականին Արտյոմ Մանուկյանը վերադարձավ Հայաստան և որոշեց ստեղծել քառյակ՝ նորովի ներկայացնելու իր երաժշտությունը։ Երաժիշտների հետ միասին նա բեմ է բերում յուրահատուկ հնչողություն ու հետաքրքիր ռիթմեր։ YEREVAN CALLING-ը այս ընթացքում ելույթ է ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի բեմերում, թողարկել Yerevan Calling (2024) EP-ն և ձայնագրում է նոր ալբոմ։
Վայելե՜ք մեր բացօթյա ջազային երեկոները։