Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Հոկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվի համարձակ և արտահայտիչ սիմֆոնիկ ծրագիր՝ հայկական, հունական և ռուսական երաժշտության համադրությամբ։
Համերգի ընթացքում կհնչեն Շոստակովիչի Առաջին սիմֆոնիան, ինչպես նաև հույն կոմպոզիտորներ Գիորգոս Կումենդակիսի և Դիմիտրիս Պապադիմիտրիուի ստեղծագործությունները։
Դարձե՛ք այս յուրօրինակ սիմֆոնիկ երեկոյի ունկնդիրը։
Համերգաշրջանի գլխավոր գործընկեր՝ GTB Development
Ծրագրում՝
- Էդվարդ Միրզոյան․ Սիմֆոնիկ պոեմ (11 րոպե),
- Գիորգոս Կումենդակիս․ «Amor Fati» (10 րոպե),
- Դիմիտրիս Պապադիմիտրիու․ «Անավարտություն» սիմֆոնիկ նվագախմբի համար (9 րոպե),
Ընդմիջում
- Դմիտրի Շոստակովիչ․ Սիմֆոնիա թիվ 1 ֆա մինոր, երկ 10 (35 րոպե)։
Դիրիժոր՝ Գեորգիոս Բալացինոս։
Հոկտեմբերի 15 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Համերգն իրականացվում է 10-րդ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: