Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Վ.Ա. Մոցարտ․ Գիշերային փոքրիկ սերենադ։ Mystery Ensemble
✨ Հուլիսի 17-ին՝ ժամը 19:00-ին Երևանի սիրված համերգասրահներից մեկում՝ Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Հրավիրում ենք ձեզ վայելելու հայտնի «Գիշերային փոքրիկ սերենադը» յուրօրինակ ու ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող միջավայրում՝ Mystery Ensemble-ի փայլուն, կենսալից և գունեղ կատարմամբ։
18-րդ, 19-րդ և անգամ 20-րդ դարերի թերևս ոչ մի այլ մեծ կոմպոզիտորի կյանքի մանրամասները հայտնի չեն այնքան ճշգրիտ և ամբողջական, որքան Մոցարտինը: Բայց և չկա Մոցարտից բացի ուրիշն, ում շուրջ այդքան առասպելներ հյուսված լինեն։ Գրեթե ծննդյան օրվանից ի հայտ եկած ֆենոմենալ ունակություններ, կոմպոզիտորական հանճարի վաղ դրսևորում, երկրային գոյության կարճ տևողություն ու հսկայական երաժշտական ժառանգություն և, վերջապես, առեղծվածային մահ ու համեստ թաղում ընդհանուր գերեզմանում․ այս ամենն իրական փաստեր են, որոնք սնուցել են լեգենդը:
Անհնար է գտնել մեկ այլ կոմպոզիտոր, ով նույնքան փայլուն տիրապետում է ամենատարբեր ժանրերին և ձևերին, որքան Մոցարտը. խոսքը հավասարապես սիմֆոնիայի և կոնցերտի, դիվերտիսմենտի և կվարտետի, օպերայի և պատարագի, սոնատի և տրիոյի մասին է:
Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կախարդական մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել հուլիսի ամենագեղեցիկ և խաղաղեցնող համերգի տոմսերը։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
🎻 Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, վիրտուոզ տիրապետումը ստեղնաշարային գործիքներին, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
ԾՐԱԳԻՐ
Վ.Ա. Մոցարտ - Գիշերային փոքրիկ սերենադ
Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ F-Dur
Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ D-Dur
Վ.Ա. Մոցարտ - Դիվերտիսմենտ B-Bur
Պ.Վ. Կարմանով - Quaretet
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ