Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
🎭 «Թութուշը և մյուսները»
Սիրելի՛ փոքրիկներ և ծնողներ,
Ձեզ ենք ներկայացնում բարու, ընկերասիրության, համերաշխության և երազանքներին հավատալու մասին մի գեղեցիկ հեքիաթ։
«Թութուշը և մյուսները» մանկական ներկայացումը պատմում է բարու և չարի պայքարի մասին՝ հիշեցնելով, որ ընկերությունը, փոխօգնությունն ու ազնվությունը միշտ հաղթում են։ Ներկայացման ընթացքում փոքրիկ հանդիսատեսը կծանոթանա նաև մասնագիտական կողմնորոշման կարևոր գաղափարին՝ հասկանալով, որ յուրաքանչյուր մարդ պետք է ինքնուրույն ընտրի իր ապագա մասնագիտությունը՝ ըստ իր հետաքրքրությունների և կարողությունների։
✨ Գունեղ կերպարներ, հետաքրքիր արկածներ, ուրախ տրամադրություն և կարևոր արժեքներ՝ ամբողջ ընտանիքի համար։
📅 Հունիսի 9-ին
🕓 Ժամը՝ 16։00-ին
Սպասում ենք ձեզ՝ միասին բացահայտելու բարության և երազանքների կախարդական աշխարհը։ 🎭✨👧🧒