Չայկովսկի. «Քնած գեղեցկուհին», Շոստակովիչ․ Թավջութակի կոնցերտ | Միրիամ Պրանդի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ | 6+
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է ռուսական դասական երաժշտության յուրօրինակ երեկոյի։ Համերգին կհնչեն Չայկովսկու՝ բոլոր ժամանակների սիրված «Քնած գեղեցկուհին» և Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկը» սյուիտները, ինչպես նաև Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը` հայտնի թավջութակահար Միրիամ Պրանդիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի դիրիժոր՝ Մարկո Պարիսոտտո։
Ծրագրում․ • Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով. «Ձյունանուշիկը» սյուիտ (13ր) • Դմիտրի Շոստակովիչ. Թավջութակի կոնցերտ թիվ 1 (27ր)
• Պյոտր Չայկովսկի. «Քնած գեղեցկուհին» սյուիտ (22ր)
—
Մենակատար` Միրիամ Պրանդի (թավջութակ) Դիրիժոր՝ Մարկո Պարիսոտտո (Կանադա)
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Դեկտեմբերի 16 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-10,000 դրամ։
Համերգն իրականացվում է Խաչատրյանի անվան 12֊րդ միջազգային փառատոնի շրջանակներում։