Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
«Տարիների մեղեդիներ» համերգը կկայանա հունիսի 24-ին, ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Այն նախատեսված է Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները սիրող երաժշտասերների համար։
Համերգի ընթացքում Հայաստանի պետական կամերային երգչախմբի մենակատարները կներկայացնեն սիրված կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Սա լավ հնարավորություն է մեկ երեկոյի ընթացքում լսելու ճանաչված և սիրված երգեր կենդանի կատարմամբ։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։ Մենակատարներն են Մավր Մկրտչյան, Ռազմիկ Բաղդասարյան, Լուսինե Օրդուխանյան, Էռա Հովսեփյան և Լուսին Վարդանյանը, տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ։
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է։