Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
        
            Ձեր տեղը հերթում: 
            Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
        
        Համեցե՛ք Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի փակման համերգին՝ վայելելու յուրօրինակ «Սիմֆոնիկ Նոր Տարի․ Խաչատրյան + Ջազ» ծրագիրը, որի շրջանակում մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և սիրված ամանորյա և սուրբծննդյան մեղեդիները կհնչեն ջազային մշակմամբ։
Համերգին մասնակցում է նաև Հայաստանի պետական ջազ նվագախումբը։
Ծրագրում․
- Ջոն Ուիլյամս․ «Ինչ-որ տեղ իմ հիշողության մեջ» «Տանը մենակ» կինոֆիլմից
- Ջոն Ուիլյամս․ «Տոնական թռիչք» «Տանը մենակ» կինոֆիլմից
- Լերոյ Անդերսոն․ «Սուրբծննդյան տոնակատարություն»
Ամանորյա երգերի պոպուրի ջազային մշակմամբ
I. “Jingle Bells”
II. “Feliz Navidad”
III. “O, Christmas Tree”
IV. “Silent Night”
V. “Deck the Halls”
VI. “We Wish You a Merry Christmas”
Արամ Խաչատրյան
- Վարդագույն աղջիկների պարը «Գայանե» բալետից
- Երիտասարդ քրդերի պարը «Գայանե» բալետից
- Օրորոցային «Գայանե» բալետից
- Հատված Ջութակի ռե մինոր կոնցերտից
- Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից
- Գալոպ «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից
- Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից
- Վալս «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից
- Լեզգինկա «Գայանե» բալետից
- Սուսերով պար «Գայանե» բալետից
Ջազային մշակումները՝ Արմեն Հյուսնունցի, Մարտին Ուլիխանյանի և Անդրանիկ Բերբերյանի։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Դեկտեմբերի 19 | 19։30
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը` 4,000 - 15,000 դրամ։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը։