Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
9800 դրամ -1 տոմս (պուֆիկ)
19600 դրամ-1 սեղան, 2 տոմս
29400 դրամ- 1 սեղան, 3 տոմս
39200 դրամ-1 սեղան, 4 տոմս

«Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը Հայաստանում առաջատարներից է ժամանակակից հայկական երաժշտության, ալտերնատիվ ջազ և ֆոլկ-ֆյուժն ժանրերում: Խմբի հիմնադիրն ու առաջնորդը հայտնի թառահար, կոմպոզիտոր և վոկալիստ Միքայել Ոսկանյանն է, ով նոր շունչ է հաղորդում ժամանակակից հայկական երաժշտությանը:
2011-ին հիմնադրված խումբը միավորում է Հայաստանի լավագույն ժամանակակից երաժիշտներից մի քանիսին, և Միքայել Ոսկանյանի գլխավորությամբ խումբը նոր մոտեցում է բերել՝ համատեղելով իմպրովիզացիաները հեղինակային ստեղծագործությունների և ժողովրդական երգերի հետ: Միքայել Ոսկանյանն առաջինն էր, ով իր համարձակ փորձարարական մոտեցմամբ հայկական թառ գործիքի ներուժն ազգային նվագախմբի ձևաչափից դուրս բերեց՝ ժամանակակից հնչյուններ ու նոր ձայնային համադրումներ ստեղծելու համար: Նրան և խմբին հաջողվել է հայկական երաժշտության մեղեդային խորությունն ու ելևէջների նրբերանգները մեկտեղել ջազի հարմոնիկ բարդության և իմպրովիզացիոն ազատության հետ՝ ստեղծելով միաժամանակ և համարձակ և հարազատ հնչողություն, որը չունի սահմաններ:
Խմբի յուրաքանչյուր ելույթը հանդիսատեսով ու ունկնդրով ոգեշնչված առանձնահատուկ փարձառություն է, որն էլ բերել է միջազգային ճանաչում: Այն ելույթ է ունեցել ավելի քան 30 երկրներում՝ այնպիսի հանրահայտ բեմերում և փառատոներում, ինչպիսիք են՝ Royce Hall-ը, Kennedy Center-ը, MIDEM-ը, Smithsonian Folklife Festival-ը, Jazz Across Borders-ը և այլն։ Ավելին, միջազգային «Made in New York Jazz» մրցույթում 250 մասնակիցների շարքում երկրորդ տեղն է գրավել, ինչպես նաև հետագայում ընտրվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ միանալու Center Stage մշակութային մեկամսյա փոխանակման ծրագրին: Հայաստանում Միքայել Ոսկանյան և ընկերներ խումբը ճանաչվել է որպես «Լավագույն ջազ/ֆոլկ նախագիծ» ազգային «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության և «Լավագույն ֆոլկ ալբոմ» (Folk Fusion, 2014) Van Music Awards-ի շրջանակներում:
Միքայել Ոսկանյանը թե իր խմբի և թե այլ ձևաչափերով շարունակում է ստեղծագործել ինչպես արդեն սիրված ու հայտնի, այնպես էլ նոր ու չլսված ժանրերում ու ձևաչափերում: