Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Փետրվարի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու «City of Smile» հիմնադրամը բացառիկ հնարավորություն են ընձեռում առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում վայելելու աշխարհահռչակ մյուզիքլների սիրված մեղեդիները և միասին աջակցելու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին: Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ծրագիր
Համերգի ընթացքում կհնչեն մեղեդիներ «Օպերայի ուրվականը», «Առյուծ արքան», «Սառցե սիրտը», «Ալադին», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Գեղեցկուհին և հրեշը», «Կատուներ», «Վեսթսայդյան պատմություն», «Սանսեթ Բուլվար » մյուզիքլներից։
————————
Մենակատարներ՝ Լուսինե Մակարյան (սոպրանո), Գրիգոր Աբրահամյան (բարիտոն), Տիգրան Քախվերջյան (բարիտոն), Ավո Խալաթյան (վոկալ), Մարիցա Թիլիքյան (մեցցո-սոպրանո) և Սիլվա Պետրոսյան (սոպրանո)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
*Համերգի ընթացքում նվագախումբը նվագելու է «Disney» ընկերության պաշտոնական և բնօրինակ պարտիտուրներով։
Փետրվարի 3 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։