Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Մարտի 30-ին Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում համեցե՛ք «Առնո Բաբաջանյան» համերգասրահ՝ լեհական երաժշտության յուրահատուկ երեկոյի, որի ժամանակ Միրզոյան լարային քառյակը կներկայացնի անվանի կոմպոզիտորներ Շիմանովսկու, Պենդերեցկու, Լուտոսլավսկոու և Բացևիչի ստեղծագործությունները։
Ծրագրում․
- - Կարոլ Շիմանովսկի․ Լարային կվարտետ թիվ 1, երկ 37 (1917) (18ր)
- - Քշիշտոֆ Պենդերեցկի․ Կլարնետ կվարտետ (15ր)
- - Վիտոլդ Լուտոսլավսկի. «Recitativo e arioso» ջութակի և դաշնամուրի համար (5ր)
- - Գրաժինա Բացևիչ․ Լարային կվարտետ թիվ 3 (16ր)
Միրզոյան լարային քառյակ
Տիգրան Մաթևոսյան (1-ին ջութակ)
Իվանե Եսայան (2-րդ ջութակ)
Արմեն Թորոսյան (ալտ)
Հայկ Բաբայան (թավջութակ)
Մենակատարներ՝ Անահիտ Դիլբարյան (դաշնամուր), Ավետիք Ղազարյան (կլարնետ)։
————————
Մարտի 30| 19։30
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-7,000 դրամ։
Համերգն անցկացվում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ։
Փառատոնի ռազմավարական գործընկերն է «GTB Holdings» ընկերությունը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։