Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
NEW EVENT
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Երկու դաշնամուրի երկխոսություն -ԱՆՆԱ ՍԱՐԱՋՅԱՆ (ԿԱՆԱԴԱ) ՅԱԿՈՎ ԿԱՑՆԵԼՍՈՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Երկու դաշնամուրի երկխոսություն -ԱՆՆԱ ՍԱՐԱՋՅԱՆ (ԿԱՆԱԴԱ) ՅԱԿՈՎ ԿԱՑՆԵԼՍՈՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
geo Arno Babajanyan Concert Hall, Yerevan 0010, 2 Abovyan St
date 10.07.2026 19:00
price Գինը սկսած - 5 000,00 ֏
Գնել տոմսեր

ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Երկու դաշնամուրի երկխոսություն

 Հուլիսի 10(ուրբաթ) | 19:00
 Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ

ԱՆՆԱ ՍԱՐԱՋՅԱՆ (ԿԱՆԱԴԱ)
 ՅԱԿՈՎ ԿԱՑՆԵԼՍՈՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆ)
  

Ֆիլհարմոնիայի դաշնամուրային շարքի շրջանակում տեղի կունենա համերգ՝ նվիրված երկու դաշնամուրի համար գրված երգացանկին՝ դաշնակահարներ Աննա Սարաջյանի և Յակով Կացնելսոնի մասնակցությամբ։
  

Աննա Սարաջյանը միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, որի ստեղծագործական գործունեությունն ընդգրկում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և այլ երկրների հեղինակավոր բեմերը։ Նա ավարտել է Ջուլիարդ դպրոցը (Նյու Յորք) և Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիան, հանդես եկել Քարնեգի Հոլ, Վիգմոր Հոլ, Սաութ Բենք կենտրոն և այլ նշանավոր համերգասրահներում՝ արժանանալով բարձր գնահատանքի թե՛ որպես մենակատար, թե՛ որպես կամերային երաժիշտ։
 
 Յակով Կացնելսոնը Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է և իր սերնդի առաջատար դաշնակահարներից մեկը։ Միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր լինելով՝ նա հանդես է եկել Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի բազմաթիվ բեմերում՝ համատեղելով մենակատարի և կամերային երաժշտի ակտիվ գործունեությունը։
 

Ծրագրում՝
 Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ «Ֆանտազիա Ֆա մինոր մեխանիկական երգեհոնի համար» (փոխադրում երկու դաշնամուրի համար)
Ռոբերտ Շուման՝ «Անդանտե և վարիացիաներ» սի բեմոլ մաժոր, ստ. 46, երկու դաշնամուրի համար
Յոհաննես Բրամս՝ Սոնատ ֆա մինոր երկու դաշնամուրի համար, ստ. 34b
 
 Երեկոյի ընթացքում տեղի կունենա գինու հյուրասիրություն՝ Armenia Wine ընկերության կողմից։