Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | ՆՎԻՐՈՒՄ ՖՐԱՆՑ ԼԻՍՏԻՆ
Հուլիսի 23(հինգշաբթի) | 20:00
Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ
Ֆիլհարմոնիայի դաշնամուրային շարքի առաջին համերգաշրջանի եզրափակիչ համերգը նվիրված է դաշնամուրային արվեստի մեծագույն նորարարներից մեկին՝ հունգարացի հանճարեղ դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրանց Լիստին։
Համերգի ծրագրում ընդգրկված են Լիստի երեք գլուխգործոցներ՝ Սի մինոր սոնատը, Իսպանական ռապսոդիան և Պետրարկայի 104-րդ սոնետը․ դաշնամուրային նվագացանկի նշանակալի էջեր, որոնք մարմնավորում են կոմպոզիտորի բացառիկ ստեղծագործական երևակայությունը, տեխնիկական անգերազանցելի վարպետությունն ու բանաստեղծական արտահայտչականությունը։
Ողջ երեկոյի ընթացքում բեմում կլինի երիտասարդ վիրտուոզ դաշնակահար, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Ռուբեն Կոզինը։
Համերգի ընդմիջմանը հյուրերին կմատուցվի գինի՝ Armenia Wine ընկերության կողմից։
Տոմսերի արժեքը՝ 3000 – 5,000 դրամ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա