Գրանցվել չի պահանջվում

Պայմանները

Բարի վերադարձ

փակել

resetPassword

Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Queue illustration

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

Ներկայումս բազմաթիվ հարցումներ են մշակվում, ուստի դուք հերթի մեջ եք։ Դուք ավտոմատ կերպով մուտք կստանաք, երբ ձեր հերթը գա։
ՀՊԿՆ|  Արիաներ իտալական օպերաներից․ ճանապարհորդություն ժամանակից դուրս
ՀՊԿՆ| Արիաներ իտալական օպերաներից․ ճանապարհորդություն ժամանակից դուրս
geo Արամ Խաչատրյան համերգասրահ, Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող.
date 11.12.2025 19:00
price Գինը սկսած - 3 000,00 ֏
Գնել տոմսեր

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը հրավիրում են երաժշտական ճամփորդության՝ ներկայացնելով արիաներ իտալական օպերաներից։

Երեկոյի ընթացքում կհնչեն ամենահայտնի արիաները Նվագախմբի, մենակատարների և Իտալիայից ժամանած դիրիժորի մատուցմամբ՝ հանդիսատեսին պարգևելով զգացմունքներով, խորը դրամատիզմով և երաժշտական վարպետությամբ լեցուն անմոռանալի երեկո։

Մանսկանցում են՝
Հայաստանի պետական կամերային նվագախումբ (ընդլայնված կազմով)

Մենակատարներ`
Հովհաննես Անդրեասյան. տենոր
Արտակ Կուլիջանյան. բարիտոն
Օֆելյա Համբարձումյան. սոպրանո
Գրետա Բագիյան. մեցցո-սոպրանո
Դիրիժոր ՝ Ջուզեպպե Ստիլիտանո (Իտալիա)

Ծրագրում ՝
-Ջակոմո Պուչինի. «O mio babbino caro», «Ջանի Սկիքի» օպերայից
-Ջակոմո Պուչինի. «Mi chiamano Mimi», «Բոհեմ» օպերայից
-Վինչենցո Բելլինի. «Casta Diva»` «Նորմա» օպերայից
-Ջոակինո Ռոսինի. Ռոզինայի արիան` «Սևիլյան սափրիչ» օպերայից
-Գաետանո Դոնիցետտի. «O mio Fernando»` «Ֆավորիտուհի» օպերայից
-Ջակոմո Պուչինի. «Nessun Dorma»` «Տուրանդոտ» օպերայից
-Ումբերտո Ջորդանո. «Amor ti vieta»` «Ֆեդորա» օպերայից
-Ջուզեպպե Վերդի. «La Donna é mobile»` «Ռիգոլետտո» օպերայից
-Ջուզեպպե Վերդի. «Di Provenza il mar il soul»` «Տրավիատա» օպերայից
-Գաետանո Դոնիցետտի. «Leonora and King Alfonso», «Ֆավորիտուհի»
-Ջուզեպպե Վերդի. «Gia nella note densa»` «Օթելլո» օպերայից

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում

Միացեք մեզ այս ժամանակից դուրս յուրահատուկ ճանապարհորդությանը՝ իտալական օպերայի անսահման գեղեցկության, արվեստի և մեծ երաժշտության հզոր ուժի տոնախմբությանը։

Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ