Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥

Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds

«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոն
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է յուրահատուկ արվեստաշատ երեկոյի՝ վայելելու Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» հայտնի ստեղծագործությունը և Շումանի Դաշնամուրի կոնցերտը՝ դաշնակահար և դիրիժոր Էպիֆանիո Կոմիսի կատարմամբ։
Ծրագրում․
- Ալեքսանդր Սպենդիարյան․ Օրորոցային սիմֆոնիկ նվագախմբի համար (3ր)
- Ռոբերտ Շուման․ Դաշնամուրի կոնցերտ լյա մինոր, երկ 54 (30ր)
Ընդմիջում
- Մոդեստ Մուսորգսկի / Մորիս Ռավել․ «Պատկերներ ցուցահանդեսից» (35ր)
—————————
Մենակատար և դիրիժոր՝ Էպիֆանիո Կոմիս
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան
Սեպտեմբերի 30 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-15,000 դրամ։
«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: