Պատրաստվիր — այս միջոցառումը պարզապես կրակ է! 🔥
Ձեր տեղը հերթում:
Հաջորդ թարմացումը՝ անց՝: 30 seconds
Մարտի 16-ին Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում համեցե՛ք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ կամերային երաժշտության երեկոյի, որի ժամանակ Միրզոյան լարային քառյակը կներկայացնի Մարտին Ուլիխանյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։
Ծրագրում․
- Մարտին Ուլիխանյան․ Կվարտետ թիվ 3 «7 մահացու մեղքեր» (2008) (23ր)
- Էդվարդ Միրզոյան․ Քնարական պատկեր «Շուշանիկ» (6ր)
- Էդվարդ Միրզոյան․ Լարային քառյակ, թեմա և վարիացիաներ (23ր)
Միրզոյան լարային քառյակ
Տիգրան Մաթևոսյան (1-ին ջութակ)
Իվանե Եսայան (2-րդ ջութակ)
Արմեն Թորոսյան (ալտ)
Հայկ Բաբայան (թավջութակ)
————————
Մարտի 16 | 19։30
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Տոմսերի արժեքը՝ 3,000-4,000 դրամ։
Փառատոնի ռազմավարական գործընկերն է «Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ